«Տրամաբանական քայլ է Հայաստանի` Եվրասիական տնտեսական միության անդամակցությունը: ԵԱՏՄ մտնելը համարում եմ տրամաբանական քայլ, որովհետև մեր տնտեսության պոտենցիալն ամենաշատը հնարավորություն ունի իր տեղը գտնել այդ շուկայում: Ցավոք, մենք շատ արտադրանք, ծառայություններ չունենք, որ Եվրոպայում մրցունակ են, ընկալելի են, ընդունելի են: Մտնելով այդ ակումբ, մենք հնարավորություն ունենք աշխատել 200 միլիոնանոց շուկայում, արդյունավե՞տ կաշխատենք` լավ կլինի, ո՞չ արդյունավետ, լավ չի լինի, եթե լավ չի լինի` դա չի նշանակում, որ այդ ակումբ մտնելու փաստն է վատը: Դա նշանակում է, որ մենք արդյունավետ չենք եղել»,- երեկ կառավարությունում ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ հանդիպմանը հայտարարեց Կարեն Կարապետյանը:
«Մի ակումբի անդամ լինելով` մենք մերժո՞ւմ ենք բոլոր մնացած հարթակներում աշխատելը, իմ կարծիքով` ոչ: ԵԱՏՄ անդամ լինելով մեր ձեռքը մեկը բռնե՞լ է Եվրամիություն չգնալու` փորձելու բիզնես անել, կամ դրանով խանգարո՞ւմ է` իհարկե, ոչ: Դուք գիտե՞ք մի բիզնես, որը ԵՄ-ում պոտենցիալ ունի և չի գնում այնտեղ կամ նրան չեն ընդունում այնտեղ, որովհետև մեր երկիրը ԵԱՏՄ անդամ է»,- հավելեց վարչապետը:
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը