Մենք Չինաստանը դիտարկում ենք որպես մշտական ու հուսալի դաշնակից. Զարիֆ
Պեկինում իր չինացի գործընկեր Վան Իի հետ հանդիպման ժամանակ Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը հայտարարել է ,որ Իրանը հուսով է, որ բացասական որևէ բան չի ազդի Իրանի միջուկային ծրագրի շուրջ ձեռք բերված համաձայնագրի իրագործման համար։Նրա խոսքերով՝ Թեհրանն ու Պեկինը միջազգային կարևոր հարցերի շուրջ ունեն մոտ դիրքորոշումներ. «Իրանը Չինաստանը դիտարկում է որպես մշտական ու հուսալի դաշնակից։ Իրանը ձգտում է Չինաստանի հետ այնպիսի ոլորտում արդյունավետ համագործակցության, ինչպիսիք են էներգետիկան ու տրանսպորտը՝ «Մեկ գոտի և մեկ ճանապարհ» հայեցակարգին համապատասխան»,-IRNA լրատվական գործակալության փոխանցմամբ ասել է նա:
