Ցեղասպան Թալեաթի վերջին հարցազրույցը նրա գնդակահարությունից օրեր առաջ

Բրիտանացի դիվանագետ, ճանապարհորդ, հետախույզ և խորհրդարանի անդամ Օբրի Հերբերտը բացառիկ հարցազրույց է ունեցել Թալեաթ փաշայի հետ 1921 թ. փետրվարին՝ Սողոմոն Թեհլերյանի կողմից նրան Բեռլինում գնդակահարելուց ընդամենը մի քանի օր առաջ: Թալեաթ փաշան, որպես Օսմանյան կայսրության ամենազոր Մեծ վեզիր, բռնակալ և Հայոց ցեղասպանության գլխավոր կազմակերպիչ, 1918 թ. նոյեմբերին փախել էր Թուրքիայից՝ նոր վարչակարգի կողմից հետապնդվելուց խուսափելու համար: Թալեաթի 23 էջանոց հարցազրույցը հրապարակվեց 1924 (Լոնդոն) և 1925 (Նյու Յորք) թվականներին Հերբերտի «Բեն Քենդիմ. Արևելյան ճանապարհորդության նոթեր» խորագիրը կրող հուշերում: Հերբերտը Թալեաթի հետ առաջին անգամ հանդիպել էր 1908 թվականին, երբ պաշտոնավարում էր Կոստանդնուպոլսում բրիտանական դեսպանատանը: Տասնմեկ տարի անց, Հերբերտը անակնկալ մի նամակ ստացավ Թալեաթից՝ նրա հետ «որևէ չեզոք երկրում» հանդիպելու խնդրանքով: Հուսահատորեն փորձելով վերականգնել իր դիվային կերպարը Արևմուտքում, Թալեաթը պնդում էր, թե «նա պատասխանատվություն չի կրում հայկական ջարդերի համար, թե կարող էր դա ապացուցել և շատ էր ցանկանում դա անել»: Հերբերտը մերժեց Թալեաթի խնդրանքը, ասելով. «Ես շատ ուրախացա լսելով, որ նա այն մարդը չէր, որ պատասխանատու էր հայկական ջարդերի համար, սակայն չէի կարծում, որ մեր հանդիպումն այդ ժամանակ կարող էր որևէ նպատակի ծառայել»: Սակայն, Հերբերտը փոխեց իր որոշումը 1921 թ. փետրվարին, երբ բրիտանական հետախուզության տնօրեն սըր Բասիլ Թոմսոնը հրամայեց նրան անմիջապես մեկնել Գերմանիա և հանդիպել Թալեաթի հետ: Գաղտնի ժամադրությունը տեղի ունեցավ փետրվարի 26-ին, գերմանական փոքրիկ Համ քաղաքում: Թալեաթը մեկ անգամ ևս ասաց Հերբերտին, որ «նա անձամբ միշտ դեմ է եղել հայերի բնաջնջման փորձերին»: Առավել անհավատալիորեն, Թալեաթը պնդեց, թե «նա երկու անգամ ընդդիմացել է այդ քաղաքականությանը, սակայն մերժում է ստացել գերմանացիների կողմից»: Մոռանալով ջարդերում իր անմեղության պնդումների մասին, Թալեաթը արդարացրեց զանգվածային սպանությունները՝ հայերին մեղադրելով պատերազմի ժամանակ իր երկրին թիկունքից հարվածելու մեջ: Կրկին ինքն իրեն հակասելով, Թալեաթը իր աջակցությունը հայտնեց հայերին, հայտարարելով, որ «նա կողմ է եղել ազգային փոքրամասնություններին առավել ընդլայնված ձևով ինքնավարություն շնորհելուն և ուրախությամբ է դիտարկել իրեն ներկայացված ցանկացած առաջարկ»: Այնուհետև, հայկական կոտորածների համար Թալեաթը մեղքը բարդեց բրիտանացիների վրա. «Դուք՝ անգլիացիներդ, չեք կարող այս հարցում խուսափել ձեր պատասխանատվությունից: Մենք՝ երիտթուրքերս, գործնականում Թուրքիային ձեզ հրամցրեցինք, իսկ դուք մերժեցիք մեզ: Անվիճելի հետևանքներից մեկը եղավ քրիստոնյա փոքրամասնությունների կործանումը, որոնք ձեր վարչապետի պնդմամբ դիտարկվում էին որպես ձեր դաշնակիցներ: Եթե հույները և հայերը ձեր դաշնակիցներն են այն ժամանակ, երբ մենք գտնվում ենք պատերազմի մեջ ձեզ հետ, ապա դուք չեք կարող ակնկալել, որ մեր թուրքական կառավարությունը նրանց հետ վարվեր որպես բարեկամների»: Հերբերտը և Թալեաթը այնուհետև որոշեցին տեղափոխվել Գերմանիայի Դյուսելդորֆ քաղաք, որտեղ ևս երկու օր շարունակեցին իրենց գաղտնի զրույցը: Հերբերտը պատմում էր Թալեաթի հակասական փորձի մասին՝ մի կողմից քողարկել իր դերը Հայոց ցեղասպանության մեջ, մյուս կողմից արդարացնել այդ հրեշավոր ոճրագործությունը: Թալեաթը նշել է, որ «նա հուշագիր էր գրել հայկական կոտորածների մասին և շատ էր ցանկանում, որ բրիտանացի պաշտոնյաները կարդան այն: Պատերազմի սկզբում, 1915 թվականին հայերը բանակ կազմակերպեցին և հարձակվեցին թուրքերի վրա, որոնք այն ժամանակ կռվում էին ռուսների դեմ: Երեք հայ պատգամավորներ ակտիվորեն մասնակցել են դրան. մահմեդականների դեմ իբր թե ջարդեր տեղի ունեցան, որոնք ուղեկցվեցին կանանց և երեխաների նկատմամբ վայրագություններով: Նա երկու անգամ դեմ էր եղել բռնի տեղահանություններին, նաև եղել էր մի հետաքննության հեղինակ, որի հետևանքով մեղավոր քրդերից և թուրքերից մի քանիսը ենթարկվեցին մահապատժի»: Ճակատագրի հեգնանքով, Թալեաթը ինքնավստահորեն ասաց Հերբերտին, որ ինքը չի վախենում սպանվելուց: «Նա ասաց, որ երբեք չի մտածել այդ մասին: Ինչո՞ւ պետք է որևէ մեկը չսիրի իրեն: Ես ասացի, որ թերթերում նրա մասին այդքան գրելուց հետո, հնարավոր է, որ հայերը կամենան վրեժխնդիր լինել նրանից, սակայն նա անուշադրության մատնեց իմ խոսքերը»: Երկու շաբաթ անց հայոց վրիժառու Սողոմոն Թեհլերյանը Բեռլինում գնդակահարեց դահիճ Թալեաթին... Ավարտելով Թալեաթի հետ իր հարցազրույցը, Հերբերտը նկատեց. «Նա իր սերնդակից սակավաթիվ մարդկանցից էր, որ մահացավ ատելության մեջ, իսկապես անիծյալ: Միգուցե նա էր այդպես, ինչպես նրան պատկերում էին, չեմ կարող ասել: Ես գիտեմ, որ նա բացառիկ կարողություն և գրավչություն ուներ, սակայն չգիտեմ, թե արդյոք նա պատասխանատու էր հայկական կոտորածների համար»: Միայն այդ ժամանակաշրջանի մասնագետները կարող են ստուգել այս ծավալուն հարցազրույցի հավաստիությունը և իսկությունը: Եթե այն իրոք ճիշտ է, ապա ո՞րն էր Թալեաթի նպատակը «անգլո-թուրքական դաշինք» առաջարկելիս, և ինչո՞ւ էր բրիտանական կառավարությունն այդքան ցանկանում զրուցել նրա հետ: Հարութ Սասունյան «Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր www.TheCaliforniaCourier.com Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

դիտվել է 0 անգամ
Լրահոս
Արթուր Օսիպյանը ազատ կարձակվի. Դատախազություն Մտածեք, թե ինչ եք թողնելու ձեզանից հետո. Շարմազանովը հիշեցրել է Օրգովի 12-ամյա աշակերտին քաղցրավենիքի միջոցով թմրանյութ են տվել. երեխայի վիճակը ծանր է Քրեական բարձրագույն կարգավիճակ ունեցող անձի նկատմամբ ընտրվել է կալանք, հայտարարվել հետախուզում Ուշադիր լսե՛ք, ես հիմա երկու կարևոր բան եմ պատմելու Նիկոլից․ Լևոն Զուրաբյան (video) «Նիկոլը կեղծել է ձայները, ասեմ՝ ինչ ենք անելու հետո․․․»․ Լևոն Զուրաբյան (video) Իհարկե մանդատները պետք է վերցնել․ հայ ժողովրդի 50+ տոկոսը ոչ է ասում Նիկոլ Փաշինյանին. Շարմազանով (video) Փաշինյանը ներվային վիճակում է․ ի՞նչ կլինի, եթե Ռուսաստանը չճանաչի այս ընտրությունները․ Զուրաբյան (video) «Նիկոլին կա՛մ վռնդում ենք, կա՛մ․․․»․ Լևոն Զուրաբյանը դիմում է ժողովրդին (video) «Նիկո՛լ, լու՞րջ ես ասում. դեմքդ տեսե՞լ էիր հունիսի 7-ին, գո՛ղ»․ Գոռ Ավրցյան (video) Խնդրում եմ՝ սա անպայման փոխանցեք Սամվել Կարապետյանին․․․ (video) Վանաձորում «Opel Zafira»-ն վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով հատող հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց Որքան ձայն է կորցրել ՔՊ-ն վերահաշվարկի արդյունքում (video) Առնվազն 20,000 մարդ մնացել է առանց ջրի Ամենակարևոր հարցը․ Քրիստինե Վարդանյանը պատասխանում է կարևոր հարցերի (video) ԱՄՆ Կոնգրեսի հանձնաժողովում քվեարկության կդրվի Ադրբեջանի հայ գերիներին ազատ արձակելու կոչը Ընդդիմությու՛ն, գնացեք ու ձեր հալալ մանդատները վերցրեք․ Լևոն Զուրաբյանը՝ փաստերով (video) Թուրքիան ջրային սթրեսի շեմին է Ձորաղբյուրում «Sitrack» մակնիշի բեռնատարը հողային աշխատանքներ կատարելիս կողաշրջվել է. կան վիրավորներ Գագիկ Ծառուկյանը հարցաքննվել է «Վահագն Ալեքսանյա՛ն, գիտես քեզ նման քանի ձուկ է ժողովուրդը կանսերվա արել ու ուղարկել․․․»․ արցախցի (video) Իմ փորձի ընթացքում հանդիպել եմ միայն մեկին, ով ամեն ինչ ինքնուրույն է անում․ Ինտերի տնօրեն «Էքսկլուզիվ բացահայտում անեմ»․ Գոհար Մելոյան (video) Ամբողջ կյանքը պատերազմ է չարի, մեղքի և մահվան դեմ` հանուն արդարության․ Բագրատ Սրբազան Երբ կհանդիպեն
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը Հունիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հունիսի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 5-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հունիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀԱԿ անդամ Լևոն Զուրաբյանը Հունիսի 5-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Հունիսի 5-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հունիսի 4-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am