Կարեն Կարապետյանին «խաբե՞լ» են

«Փաստ» օրաթերթը գրում է. «Օրերս աղմուկ բարձրացրեց այն իրադարձությունը, որ «Հայկական բարեգործական ընդհանուր միությունն» (ՀԲԸՄ) իր 110–ամյակի միջոցառումների շրջանակներում կազմակերպում է քննարկում ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի հետ Հայաստանի երկարաժամկետ սոցիալ–տնտեսական զարգացման թեմայով: Սակայն այն մատուցվեց այլ կերպ` ՀՀ վարչապետը կպատասխանի ֆեյսբուքյան օգտատերերի հարցերին: Իհարկե, եթե հանդիպումն ընթանար այդ ձևաչափով, այն աննախադեպ կլիներ հայաստանյան իրականության մեջ: Սակայն ստացվեց ճիշտ հակառակը: Օգտատերերի բազմաթիվ հարցերից հրապարակվեցին միայն մի քանիսը, որոնցից որոշներն էլ, ոչ թե հարց էին, այլ` կենաց: Փոխարենը, հանդիպմանը հավաքված էին մի քանի անհասկանալի անձինք և գործիչներ: Որոշ բացառություններ չհաշված, տպավորություն էր, որ ով պարապ է մնացել, բերել են հանդիպման: Այդ էր վկայում նաև լսարանի կողմից տրվող հարցերի բնույթը և որակը: Դրան դեռ կանդրադառնանք: Ինչ մնում է հանդիպմանը, ապա վարչապետը ևս չէր սպասում նման ձևաչափի: Նա գոնե երկու անգամ իր խոսքում անդրադարձավ այդ խնդրին: Ստացվում է, որ կազմակերպիչները զբաղվել էին բացահայտ աճպարարությամբ: Կազմակերպման որակին ընդհանրապես չարժի անդրադառնալ, քանի որ այն հեռու էր պրոֆեսիոնալ կոչվելուց: Ինչ մնում է հարցերին ու դրանց բովանդակությանը, ինչպես նաև պատասխաններին, ապա պետք է փաստել, որ առնվազն միամտություն կլիներ ակնկալել բոլոր հարցերի պատասխանները, դեռևս իր 100 օրը չբոլորած կառավարության ղեկավարից: Գոնե իրականության իմիտացիա ստեղծելու համար, կազմակերպիչները կարող էին ներառել նույն ֆեյսբուքյան օգտատերերի գոնե մի քանի սուր հարցեր: Իսկ դրանք, իհարկե կային ու կային գրեթե բոլոր ոլորտների վերաբերյալ: Սակայն դա չեղավ: Փոխարենն անարդյունավետ քննարկում ծավալվեց սփյուռքի հետ հարաբերությունների վերաբերյալ: Ակնհայտ էր, որ դահլիճում որևէ մեկը չուներ հստակ պատկերացում ու տեսլական այդ խնդրի վերաբերյալ: Իսկ ամենակոմպետենտ թվացող մարդը՝ Հրանուշ Հակոբյանը, բացի ծափահարելուց, այլ գործողությամբ աչքի չընկավ, չնայած խնդիրը վերաբերում էր հենց իր ղեկավարած ոլորտին: Ամենայն հավանականությամբ, սա նաև փիառ քայլ էր վարչապետին նվիրված գովազդի շրջանակներում, որը վերջին ամիսներին, հետևողականորեն կազմակերպվում է իշխանական կառույցների կողմից: Սակայն դժվար է ասել՝ այն դրական ազդեցություն ունեցա՞վ, թե՞ բացասական: Կարծում ենք, վարչապետը շատ արագ պետք է ձգտի փոխել այս անբովանդակ քննարկման և հարցուպատասխանի ձևաչափը»:   Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 25 անգամ
Լրահոս
Բարխուդարլի, Խեյրիմլի․․․ Փաշինյանն ադրբեջաններեն տեղանուններ հնչեցնելով թվարկել է հաջորդիվ հանձնվելիք տարածքները Իրանը հայտարարել է Հորմուզի նեղուցով անցնելու տուրքերի կարգը շուտով հրապարակելու մասին Զելենսկին և Մակրոնը քննարկել են ՀՕՊ ոլորտում համագործակցությունը ԵՊՀ գիտխորհուրդը վերածվել է որոշումները դակողի, լուռ հետևում է, թե ինչպես է ԵՊՀ-ն կորցնում իր դեմքը Ռուսաստանը պետք է շահագրգռված լինի երկխոսություն սկսել․ Ստուբ ԱՄՆ Կոնգրեսում կասկածում են Ուկրաինային նոր ֆինանսական օգնության փաթեթ տրամադրելու հարցում Դու եկար որպես աստղ, հեռանում ես որպես լեգենդ․ «Բարսելոնան» հայտարարել է Լևանդովսկու հեռանալու մասին Ուսուցիչների գործն ուզում են կոծկե՞լ. Հանրայինը արդարացնում է ՔՊ քարոզարշավին մասնակցած ուսուցիչներին Թրամփից ու Պուտինից հետո՝ Վուչիչը Տղե’րք, ներեք մեզ, երբ դուք լուռ զոհվում էիք, մենք լռում էինք… Աշոտ Մինասյան Վթարային ջրանջատում Արմավիրի մարզում Ժողովուրդը ՔՊ-ին ատում է. Արմեն Աշոտյան (Տեսանյութ) ՔՊ -ի քարոզարշավի ժամանակ քաղաքացիները վանկարկում են․ «Սամվե՛լ, վարչապե՛տ» Մոուրինյուն նոր կիսապաշտպան է ընտրել «Ռեալի» համար Մոսկվայում հաջորդ շաբաթ անոմալ շոգ է սպասվում ՌԴ ԱԳ նախարարը Արևմուտքին մեղադրել է Ուկրաինայում «լեզվական ցեղասպանությունը» լռության մատնելու մեջ «Ֆրանսիայից մի բավականին հետաքրքիր տեղեկություն…». Հակոբ Բադալյան Իրանի կառավարությունում ընդունել են ապրանքների գների կտրուկ բարձրացման փաստը․ Al Jazeera ՔՊ քարոզչության շպարգալկաներ. կռուտիտների ժողովածու` հարց N 1․ «Հրապարակ» Մոտ 90-120 միլիոն ռուբլի․ Պուգաչովայի՝՝ թոռանը նվիրած տան արժեքը Ե՞րբ կհրապարակվի «սնկի գործով» վճիռը Չգիտեմ ավելի լավ է համբալ լինես, թե Ալիևի տուզիկը․ Ռոբերտ Քոչարյանը՝ Փաշինյանին «Երկու օր ա՝ լեզվին են տալիս Ռուսաստանի դեմ, իրենց բոլոր մեղքերը փաթաթում են հիմա էլ ՌԴ–ի վզին». Քոչարյան Թուրքիան շարունակում է բանակցություններ վարել ԱՄՆ-ի հետ՝ F-35 կործանիչների գնման շուրջ․ Էրդողան #ՀԻՄԱ․ Ինչպես հեռացնել Նիկոլ Փաշինյանին․ կոնսենսուս –1 (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am