Քաղաքագետ Լևոն Շիրինյանը դեկտեմբերի 5-ին Հայելի ակումբում հրավիրված
ասուլիսում խոսեց Հայաստանի ներքաղաքական և արտաքին քաղաքական
դրությունից:
Խոսելով Բարգավաճ Հայաստան կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանի
քաղաքական դաշտ վերադառնալուց՝ քաղաքագետը նշեց. ‹‹ Առաջանում են
քաղաքական օլիկոպոլիաներ, որտեղ 1-ինը Հանրապետականն է, 2-րդը՝
Բարգավաճը, հետո մնացածը: Բացարձակ իմաստով լավ չէ, հարաբերական
իմաստով լավ է: Այսպիսով՝ չի լինում մեկ իշխանության գերիշխանություն››:
Լևոն Շիրինյան խոսեց երկրում Ազգային դեմոկրատական ուժի կամ էլ
սոցիալիստական ուժի բացակայության մասին: Ըստ բանախոսի՝ գոնե ընդդիմադիր
կողմը պետք է կազմի այդ ուժը, որպեսզի աղքատ ժողովուրդը խորհրդարանում իր
շահերը ներկայացնող ունենա: ‹‹Միայն նման քաղաքական դաշտ ստեղծելու դեպքում
կարելի է գնալ երկրի զարգացմանը››,-հավելեց քաղաքագետը:
Խոսելով Ադրբեջանի առաջացրած լարվածությունից՝ Լևոն Շիրինյանը նշեց, որ
Ադրբեջանը վարել է և վարում է Հայաստանի հյուծման, ռեսուրսի սպառման
քաղաքականություն. ‹‹ Ինչ-որ չի անի Ադրբեջանի քաղաքական-ռազմական ուժը,
կանի Հայաստանի օլիգարխիկ կառուցվածքը ››:
Ասուլիսի վերջում բանախոսն հավելեց, որ առաջիկա խորհրդարանական
ընտրությունները ժողովրդի ձեռքում է. ‹‹Ընտրողի ձեռքում է հայ ժողովրդի
ճակատագիրը››,-եզրափակեց Լևոն Շիրինյանը:
Մարիամ Հակոբյան
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը