Դեկտեմբերի 5-ին Հայելի ակումբում քաղաքագետ Լևոն Շիրինյանը խոսեց ղարաբաղա-ադրբեջանական սահմանային լարված իրավիճակից. ‹‹ Իրավիճակը հավասարակշռյալ է. իբրև թե ‹‹Հայաստանը ի վիճակի չէ հանձնվելու, Ադրբեջանը ի վիճակի չէ վերցնելու››: Ւնչու՞: Տարիներով ստեղծված գաղափարը, որ ժողովուրդը հեչ, ժողովուրդը աղքատ է, ապրիլյան պատերազմը հօդս ցնդեցրեց ›› : Լևոն Շիրինյանը խոսքում նշեց, որ Ադրբեջանը ապրիլյան պատերազմում կորցրեց վստահությունը ռուսների նկատմամբ. ‹‹Ռուսաստանը հրահրեց ապրիլյան պատերազմը, ստացավ քարտ-բլանշ, որ հարցը լուծի, բայց վարվեց թրքավարի: Ստրատեգիական իմաստով Ադրբեջանը հարց չլուծեց››: Խոսելով Արցախի կողմից հողերը վերադարձնելու մասին՝ բանախոսն ասաց. ‹‹Այնքան էլ վստահ չեմ, թե նախագահն ասում է, եկեք հողերը վերցրեք, որովհետև նա գիտի, որ հայ ժողովրդի ունեցվածքի սեփականատերը չէ: Եթե, մտածենք, որ նման բան կա, ապա ‹‹Սասնա ծռեր››-ի սահմանափակ ապստամբությունը կբերի գնդերի և դիվիզիաների ապստամբության: Հայրենիքը ոչ մեկ չի կարող հենց այնպես տալ››: Հանդիպման վերջում քաղաքագետն ավելացրեց, որ ինչքան էլ վատ անկախություն ունենանք և աղքատ ժողովուրդ լինենք, միևնույն է ունենք երիտասարդ սերունդ, որը բոլշևիկյան ռուսուլմանությունը չունի:
Մարիամ Հակոբյան
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը