Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպմանը պատասխանելով հարցին՝ մասնակցելո՞ւ Է ՀՀԿ-ի քարոզարշավին, արձագանքել է. «Բա որ ՀՀԿ անդամ եմ դարձել, պիտի մասնակցեմ»: Վարչապետը նշել է նաև, որ մասնակցելու է 2017 թվականի խորհրդարանական ընտրությունների քարոզարշավին և զարմացել, որ դա որևէ մեկին զարմացնում է: «Ես չգիտեմ՝ դրա համար պե՞տք է արձակուրդ գնալ, թե՞ ոչ: Եթե պետք է, կգնամ արձակուրդ, իսկ եթե պետք չէ, չեմ գնա և արձակուրդս կծախսեմ ավելի լավ բանի վրա»,- ասել է նա: Պատասխանելով հարցին՝ պատրա՞ստ է արդյոք ինքը նախագահի պաշտոնավարման ավարտից հետո զիջել իր ներկայիս պաշտոնը Սերժ Սարգսյանին, վարչապետը նշել է, որ վերջինիս հետ չի քննարկել, թե ինչքան է պաշտոնավարելու: «Այդ հարցին ես պատասխանել եմ: Եթե ես ասեի, որ 3, 4 կամ 5 տարի պաշտոնավարելու եմ, ասելու եք` բա որ արդյունավետ չլինեք, չարիք դառնաք կառավարման տեսանկյունից: Ես չեմ եկել 6 ամիս աշխատելու: Եթե ժողովուրդը, մեր քաղաքացին, գյուղացին, բանվորը, բիզնեսմենը գիտնականը հասկանան, զգան` մենք յուրաքանչյուր օր ճիշտ ուղղությամբ ենք գնում, կփորձենք աշխատել երկարատև»,- նշել է Կարեն Կարապետյանը` հավելելով որ ապագայում էլ իրեն տեսնում է վարչապետի պաշտոնում: Դիմելով լրագրողներին` նա հռետորական հարցադրում է արել. «Որևէ մեկի համար անակնկալ էր իմ` Հանրապետական դառնալը»:
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը