ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն իր թիմը ընտրելուց վերցրել է մարդկանց, ում բարոյական կերպարին վստահ է և համոզված է, որ պաշտոնը չեն օգտագործի անձնական հարստացման ու իրենց բիզնեսը լոբբինգ անելու համար: Նման հայտարարությամբ լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ հանդես եկավ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը:
«Աչքը կշտանալու հատկությունը փողի քանակից ու դրամապանակի հաստությունից չէ: Գիտեմ բազմաթիվ մարդիկ, ովքեր այդ առումով բավականին կուշտ են, եթե այսպես չլինի, ապա ես առաջինը հենց կնախատեմ և դրա դիմացը կառնեմ: Իրականում մենք բարեփոխումներ անելու ժամանակ խնդիր ենք ունենալու` ինչպես ենք պետական համակարգը փոխելու, որպեսզի մոտիվացնենք և լավ մասնագետների ներգրավենք, որպեսզի իրենց համար հետաքրքիր լինի թե՛ պրոֆեսիոնալ աճի առումով, թե՛ կենցաղային- ընտանեկան առումներով, քանի որ հիմա դա լավագույն տեղը չէ»,- նշեց կառավարության ղեկ ավարը:
Կարեն Կարապետյանն իր թիմը ձևավորելիս ընտրել է մարդկանց, ովքեր իր հետ ճանապարհ են անցել:
«Ինչպե՞ս եք պատկերացնում, որ թիմը ընտրեմ: Ես բավականին դժվարություններ եմ ունեցել: Կան մարդիկ, ում ես ավանսով եմ նշանակել, քանի որ, ցավոք, այդ պահին ավելի լավ թեկնածու չեմ ունեցել: Պետք է ֆիքսենք, որ մեր կադրերի պահեստն այդքան էլ մեծ չէ»,- ամփոփեց գործադիրի ղեկավարը:
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը