«Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանը, խորհրդարանում լրագրողների հետ զրույցում, նշեց, որ անուններ չի ցանկանում տալ, թե որ ուժերի հետ է տեսնում իր գլխավորած կուսակցության ընթացքը`առաջիկա ընտրական գործընթացներում:Ինչպես ասաց՝ երբ որ ժամանակը գա, կխոսի այդ մասին: «Ես անուններ չեմ տա, որովհետև դա չեմ համարում ճիշտ։ Վստահեցնում եմ, որ առաջիկայում կլինեն հրապարակումներ։ Ինչպես ասել եմ, հիմա էլ եմ ասում՝ շատ հետաքրքիր սյուրպրիզներ կլինեն նաև անհատների առումով:
Որևիցե մեկին ես դիմելու կարիք չունեմ։ Քաղաքական դաշտում գործող ընդդիմադիր այնպիսի քաղաքական ուժ չկա, որը մեզ հետ բանակցած չլինի։ Ես շատ հարգանքով եմ վերաբերվում այս դաշտում գործող ցանկացած գործընկերոջ»,- ասաց նա։
Հարցին, թե ինչո՞վ էր պայմանավորված օրերս կուսակցության փոխնախագահ Անուշ Սեդրակյանի՝ կուսակցությունը լքելը, պատասխանեց. «Վստահեցնում եմ ձեզ, որ խորին հարգանք ունեմ Անուշ Սեդրակյանի նկատմամբ, շնորհակալ եմ նրան իր կատարած ծանր աշխատանքի համար։ Ամենածանր օրերին Անուշը եղել է մեզ հետ: Ամենածանր պահերին, ամենահանգիստ և հանդարտ իրավիճակում, երբ որևիցե ծանրություն չի եղել, Անուշ Սեդրակյանը կայացրել է այդ որոշումը»։
Սոնա Դավթյան
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը