Եվրամիությունը ֆինանսական աջակցություն է առաջարկել Սիրիային, որտեղ դեռ իշխում է նախագահ Ասադը։ Սա պատերազմի ելքի վրա արևմտյան ազդեցությունը պահպանելու վերջին փորձն է՝ գրում է The Times պարբերականը։
Հալեպի շուրջ մարտերը մոտենում են հանգուցալուծմանը, և ասում են՝ ԵՄ բարձրաստիճան պաշտոնյաները գիտակցել են, որ Ասադի հրաժարականի պահանջը անիրական է։ Գնալով ավելի զգալի է դառնում, որ Ամերիկան՝ որպես բանակցությունների արևմտյան գործընկեր, երկրորդ պլան է մղվում։ ԵՄ արտաքին քաղաքականության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին նոր առաջարկներ է առաջադրել ընդդիմադիր առաջնորդներին երկու շաբաթ առաջ կայացած հանդիպմանը, մասնավորապես՝ օգնություն և ներդրումներ։
Այդ առաջարկը համապատասխանում է ՄԱԿ-ի բանաձևերին, որոնք կոչ են անում քաղաքական անցում կատարել Սիրիայում։ ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան մշտապես աջակցել են սիրիական ընդդիմությանը, սակայն այժմ «քաղաքական անցումը», որը նշանակում է Ասադի հեռացում իշխանությունից, հետաձգվել է։
ԵՄ-ի առաջարկը նախատեսում է իշխանությունը փոխանցել Սիրիայի շրջաններին, ինչը «չափավոր ապստամբների» զորքերին թույլ կտա ինտեգրվել անվտանգության տեղի մարմիններին։ Իշխանության կենտրոնական ինստիտուտները կմնան անփոփոխ՝ չնայած ժամանակի ընթացքում կհայտնվեն ժողովրդավարական վերահսկողության ներքո։ Ասադի ճակատագրի մասին չի հիշատակվում՝ ասվում է հոդվածում։
Մոգերինին ցանկանում է առաջարկել հակամարտության կարգավորման ԵՄ-ի ծրագիրը՝ ասել է սիրիական ընդդիմության աղբյուրը։ Եվրոպացի դիվանագետները հաստատել են գործարքի ուրվագծերը։ Հոդվածագրի խոսքով՝ Եվրամիությունը հետաքրքրված է սիրիական ճգնաժամի դադարեցմամբ, քանի որ Սիրիայի վերականգնումը երկրի բնակիչների արտագաղթը կանխելու միակ ճանապարհն է, որոնք ներխուժում են Եվրոպա։
Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Ապրիլի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը