Արամ Աթեշյանը հարցաքննվել է. ՔԿ

Պոլսո հայոց պատրիարքարանից կտավի անհետացման հետ կապված քրեական գործի շրջանակում  Արամ Արքեպիսկոպոս Աթեշյանը հարցաքննվել է որպես վկա: Այս մասին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի լրատվական ծառայությունից: Հարուցված քրեական գործի շրջանակներում կտավի հեղինակի և քրեական գործով էական նշանակություն ունեցող մի շարք հարցեր պարզելու նպատակով նշանակվել են փորձաքննություններ, այդ թվում դատամշակութաբանական, դատափաստաթղթաբանական, դատանյութագիտական, դատաձեռագրակաբանական համալիր փորձաքննություն: Փորձաքննության կատարումը հանձնարարվել է ՌԴ իրավասու մարմիններին, որի եզրակացությունը դեռ չի ստացվել: Կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում դեպքի հետ կապված 2014 թվականի նոյեմբերի 20-ին հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-178-րդ հոդվածի 3-րդ մասի առաջին կետով (Առանձնապես խոշոր չափերով խարդախության փորձ): Կատարվում է նախաքննություն: Ստամբուլի «ժամանակ» օրաթերթի ներկայացմամբ կտավի անհետացման պատմությունը սկսվում է 2000-ական թվականներից: Նկարի հեղինակն է Արամ Խաչատուրյանը, այն ստեղծվել է 1903 թվականին: Մութաֆյան պատրիարքի հրահանգով նկարը դուրս է բերվել պատրիաքարանից հենց Ստամբուլում հայաստանցի նկարչի կողմից կրկնօրինակելու համար: Դրանից հետո նկարը չի վերադարձվել: Որոշ ժամանակ անց, պատրիարքարան տեղեկություններ են հասնում այն մասին, որ դիմանկարը տեսել են Երևանում: Ավելին` այն ներկայացվել է որպես Հովհաննես Այվազովսկու ստեղծագործություն: Պատրիարքի ընդհանուր փոխանորդ դառնալով` Արամ արքեպիսկոպոս Աթեշյանն այս խնդիրը ժառանգել է: Եղած տեղեկությունները հաշվի առնելով` նա դիմել է  Հայաստանի ոստիկանությանը: Ընթացքում հայտնի են դարձել որոշ մանրամասներ: Եպիսկոպոսին լուրեր են հասել այն մասին, որ այդ կտավն ուղարկվել է Ռուսաստան, որտեղ այն վաճառքի է հանվել կես միլիոն եվրոյով՝ որպես Այվազովսկու ստեղծագործություն։ Աթեշյանը տեսել է նաեւ Հայաստանում նկարի՝ ռուսերենով պատրաստված մասնագիտական տեղեկագիր-եզրակացությունը: Հայաստանի իրավապահ մարմինները,  որոնց ամենաբարձր մակարդակի պաշտոնյաների հետ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը կապի մեջ է, խոստացել են համապատասխան քայլերի միջոցով Ռուսաստանում ճշտել, թե ում ստեղծագործությունն է այդ գործը։

դիտվել է 43 անգամ
Լրահոս
Բարխուդարլի, Խեյրիմլի․․․ Փաշինյանն ադրբեջաններեն տեղանուններ հնչեցնելով թվարկել է հաջորդիվ հանձնվելիք տարածքները Իրանը հայտարարել է Հորմուզի նեղուցով անցնելու տուրքերի կարգը շուտով հրապարակելու մասին Զելենսկին և Մակրոնը քննարկել են ՀՕՊ ոլորտում համագործակցությունը ԵՊՀ գիտխորհուրդը վերածվել է որոշումները դակողի, լուռ հետևում է, թե ինչպես է ԵՊՀ-ն կորցնում իր դեմքը Ռուսաստանը պետք է շահագրգռված լինի երկխոսություն սկսել․ Ստուբ ԱՄՆ Կոնգրեսում կասկածում են Ուկրաինային նոր ֆինանսական օգնության փաթեթ տրամադրելու հարցում Դու եկար որպես աստղ, հեռանում ես որպես լեգենդ․ «Բարսելոնան» հայտարարել է Լևանդովսկու հեռանալու մասին Ուսուցիչների գործն ուզում են կոծկե՞լ. Հանրայինը արդարացնում է ՔՊ քարոզարշավին մասնակցած ուսուցիչներին Թրամփից ու Պուտինից հետո՝ Վուչիչը Տղե’րք, ներեք մեզ, երբ դուք լուռ զոհվում էիք, մենք լռում էինք… Աշոտ Մինասյան Վթարային ջրանջատում Արմավիրի մարզում Ժողովուրդը ՔՊ-ին ատում է. Արմեն Աշոտյան (Տեսանյութ) ՔՊ -ի քարոզարշավի ժամանակ քաղաքացիները վանկարկում են․ «Սամվե՛լ, վարչապե՛տ» Մոուրինյուն նոր կիսապաշտպան է ընտրել «Ռեալի» համար Մոսկվայում հաջորդ շաբաթ անոմալ շոգ է սպասվում ՌԴ ԱԳ նախարարը Արևմուտքին մեղադրել է Ուկրաինայում «լեզվական ցեղասպանությունը» լռության մատնելու մեջ «Ֆրանսիայից մի բավականին հետաքրքիր տեղեկություն…». Հակոբ Բադալյան Իրանի կառավարությունում ընդունել են ապրանքների գների կտրուկ բարձրացման փաստը․ Al Jazeera ՔՊ քարոզչության շպարգալկաներ. կռուտիտների ժողովածու` հարց N 1․ «Հրապարակ» Մոտ 90-120 միլիոն ռուբլի․ Պուգաչովայի՝՝ թոռանը նվիրած տան արժեքը Ե՞րբ կհրապարակվի «սնկի գործով» վճիռը Չգիտեմ ավելի լավ է համբալ լինես, թե Ալիևի տուզիկը․ Ռոբերտ Քոչարյանը՝ Փաշինյանին «Երկու օր ա՝ լեզվին են տալիս Ռուսաստանի դեմ, իրենց բոլոր մեղքերը փաթաթում են հիմա էլ ՌԴ–ի վզին». Քոչարյան Թուրքիան շարունակում է բանակցություններ վարել ԱՄՆ-ի հետ՝ F-35 կործանիչների գնման շուրջ․ Էրդողան #ՀԻՄԱ․ Ինչպես հեռացնել Նիկոլ Փաշինյանին․ կոնսենսուս –1 (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am