Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում կայացած Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի 48-րդ լիագումար նստաշրջանին` իրավական և քաղաքական հարցերի հանձնաժողովի նիստի ընթացքում, երբ քննարկվող թեման վերաբերվում էր կրոնական խտրականությանը, էքստրիմիզմին և տեռորիզմին` Ադրբեջանի պատվիրակն իր զեկույցում անդրադարձավ Հայաստանին
և մեղադրեց 25 տարի առաջ տեղի ունեցած ինչ-որ դեպքերի և 20% իրենց տարածքները, այսպես կոչված, «օկուպացնելու և տեռորիստական քաղաքականություն վարելու մեջ»: Քանի որ հայկական պատվիրակության անդամ Վահե Էնֆիաջյանի զեկույցը նախորդել էր ադրբեջանցի պատվիրակի զեկույցին մեր պատվիրակը հնարավորություն չունենալով անմիջապես պատասխանելու, հաշվառվեց և նիստի նախագահողից առանձին կարգով ձայնի իրավունք պահանջեց, բայց, քանի որ նախագահողը նույնպես ազգությամբ ազերի էր ձայնի իրավունք հայկական պատվիրակության ներկայացուցչին չընձեռվեց:
Սակայն հաջորդ օրվա նիստին անկանխատեսելի լարվածությամբ բանավեճ տեղի ունեցավ, որն արժանացել է միջազգային 10-ից ավել երկրների պատվիրակների քննարկմանն ու կոշտ վերաբերմունքին: Խորհրդարանական վեհաժողովի մասնակից միջազգային պատվիրակների համար անընդունելի են միապետական քաղաքականություն վարող երկրի արտաքին քաղաքականության որդեգրված նմանօրինակ կուրսը: Մանրամասները համացանցում հայտնված սիրողական տեսագրությունում
Մամլո հաղորդագրություն
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը