Անկախ նրանից՝ նախագահ ենք, թե այլ պաշտոնյա, պետք է համարենք, որ դա մեր ծառայությունն է ժողովրդին. Սերժ Սարգսյան

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը դեկտեմբերի 4-ի երեկոյան «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի «Տիգրան Մեծ» սրահում մասնակցել է Հայկական բարեգործական ընդհանուր միության 110-ամյակի առիթով կազմակերպված գալա ընթրիքին: Հանրապետության նախագահը հանդես է եկել ելույթով և շնորհավորական խոսք հղել ՀԲԸՄ անդամներին և միջոցառման բոլոր մասնակիցներին: ՀՀ նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, որ Սերժ Սարգսյանը, մասնավորապես, ասել է. «Գործունեությունը սկսելով նախորդ դարի սկզբին՝ Հայկական բարեգործական ընդհանուր միությունը իր 150 տեղական կազմակերպություններով 110 տարի կատարեց, և վստահ եմ՝ շարունակելու է կատարել անփոխարինելի գործունեություն: Եթե ես հիմա սկսեմ թվարկել բոլոր այն ծրագրերը, իրականացված գործունեությունը, ապա գրեթե ոչինչ ասած չեմ լինի: Անփոխարինելի բառը, կարծում եմ, շատ ճիշտ բնութագիրն է այն գործունեության, որ մի խումբ մարդիկ կարողացան իրականացնել ճիշտ ժամանակին, գտնել այն ճիշտ ճանապարհը, որով մեծ նպաստ բերեցին ինչպես հայապահպանությանը, այնպես էլ անկախ Հայաստանի, ընդհանրապես, հայ ժողովրդի լինելիությանը: Ի՞նչն է Բարեգործական ընդհանուր միության և մնացած բոլոր կառույցների տարբերությունը. իմ կարծիքով, առաջին հերթին այս մարդիկ՝ լինեն կենտրոնական վարչության ներկայացուցիչներ, թե պարզապես անդամներ՝ բարեգործներ, երբեք որևէ ակնկալիք չեն ունեցել և շարժվել են, առաջ են գնացել բարեգործության շատ պարզ կանոններով` երբեք չեն ակնկալել, որ որևէ մեկը պետք է իրենց երախտագիտություն հայտնի բարեգործության համար և երբեք միտք չեն ունեցել իրենց բարեգործությամբ հագուրդ տալու անձնական ինչ-ինչ նկրտումների: Նրանք երբեք որևէ խնդիր, որևէ առիթ չեն փնտրել սահմանափակելու մեզ համար կենսական անհրաժեշտություն ունեցող իրենց գործունեությունը: Երբեք որևէ խնդիր չեն ունեցել որևէ իշխանության հետ: Սա չափազանց կարևոր հանգամանք է»,-իր խոսքում նշել է ՀՀ նախագահը: Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ Հայկական բարեգործական ընդհանուր միությունն անշահախնդիր բարեգործ է և հենց այդ մոտեցմամբ է իրականացնում Հայաստանի և հայության զարգացման ծրագրերը: Նախագահը մաղթել է ՀԲԸՄ-ին՝ նվիրատուների առատություն և առատաձեռնություն, անդամների ստվարություն: Հանրապետության Նախագահը ցանկություն է հայտնել, որ Հայկական բարեգործական ընդհանուր միությունը հավերժ պահանջված լինի և մշտապես կարողանա կատարել իր առաքելությունը: Նախագահ Սարգսյանը խոսել է նաև Հայկական բարեգործական ընդհանուր միությունից ակնկալիքների մասին, նշելով, որ իր ցանկությունն է, որպեսզի Հայկական բարեգործական ընդհանուր միությունը շատ ավելի հայաստանակենտրոն դառնա, ինչից կշահեն և՛ Բարեգործական ընդհանուր միությունը, և՛ նրա բոլոր շահառուները: ՀՀ Նախագահը ցանկություն է հայտնել նաև, որպեսզի Միությունն իր միջոցների մի հիմնական մասը պահի կայուն ֆինանսական համակարգ ունեցող Հայաստանում` դրանով ավելի շատ շահ ստանալով և այդպիսով ավելացնելով բարեգործության ծավալները: «Ցանկանում եմ, որպեսզի բոլորիս ձգտումները լինեն համահունչ: Ցանկանում եմ, որ աշխատանքից ազատ ժամերին մենք վիճենք զարգացման ճանապարհների մասին: Ցանկանում եմ, որպեսզի բոլորս համարենք, որ անկախ նրանից՝ մենք Նախագահ ենք, թե այլ պաշտոնյա, մենք գործարար ենք, թե նվիրատու, բոլորս համարենք, որ դա մեր ծառայությունն է, մեր շնորհակալությունն ու երախտագիտությունն է մեր ժողովրդին, որ մեզ ծնել է»,-ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը և մաղթել Հայկական բարեգործական ընդհանուր միությանը մեծ շուքով տոնել 200-ամյակը և հետագա հոբելյանները:

դիտվել է 35 անգամ
Լրահոս
Բարխուդարլի, Խեյրիմլի․․․ Փաշինյանն ադրբեջաններեն տեղանուններ հնչեցնելով թվարկել է հաջորդիվ հանձնվելիք տարածքները Իրանը հայտարարել է Հորմուզի նեղուցով անցնելու տուրքերի կարգը շուտով հրապարակելու մասին Զելենսկին և Մակրոնը քննարկել են ՀՕՊ ոլորտում համագործակցությունը ԵՊՀ գիտխորհուրդը վերածվել է որոշումները դակողի, լուռ հետևում է, թե ինչպես է ԵՊՀ-ն կորցնում իր դեմքը Ռուսաստանը պետք է շահագրգռված լինի երկխոսություն սկսել․ Ստուբ ԱՄՆ Կոնգրեսում կասկածում են Ուկրաինային նոր ֆինանսական օգնության փաթեթ տրամադրելու հարցում Դու եկար որպես աստղ, հեռանում ես որպես լեգենդ․ «Բարսելոնան» հայտարարել է Լևանդովսկու հեռանալու մասին Ուսուցիչների գործն ուզում են կոծկե՞լ. Հանրայինը արդարացնում է ՔՊ քարոզարշավին մասնակցած ուսուցիչներին Թրամփից ու Պուտինից հետո՝ Վուչիչը Տղե’րք, ներեք մեզ, երբ դուք լուռ զոհվում էիք, մենք լռում էինք… Աշոտ Մինասյան Վթարային ջրանջատում Արմավիրի մարզում Ժողովուրդը ՔՊ-ին ատում է. Արմեն Աշոտյան (Տեսանյութ) ՔՊ -ի քարոզարշավի ժամանակ քաղաքացիները վանկարկում են․ «Սամվե՛լ, վարչապե՛տ» Մոուրինյուն նոր կիսապաշտպան է ընտրել «Ռեալի» համար Մոսկվայում հաջորդ շաբաթ անոմալ շոգ է սպասվում ՌԴ ԱԳ նախարարը Արևմուտքին մեղադրել է Ուկրաինայում «լեզվական ցեղասպանությունը» լռության մատնելու մեջ «Ֆրանսիայից մի բավականին հետաքրքիր տեղեկություն…». Հակոբ Բադալյան Իրանի կառավարությունում ընդունել են ապրանքների գների կտրուկ բարձրացման փաստը․ Al Jazeera ՔՊ քարոզչության շպարգալկաներ. կռուտիտների ժողովածու` հարց N 1․ «Հրապարակ» Մոտ 90-120 միլիոն ռուբլի․ Պուգաչովայի՝՝ թոռանը նվիրած տան արժեքը Ե՞րբ կհրապարակվի «սնկի գործով» վճիռը Չգիտեմ ավելի լավ է համբալ լինես, թե Ալիևի տուզիկը․ Ռոբերտ Քոչարյանը՝ Փաշինյանին «Երկու օր ա՝ լեզվին են տալիս Ռուսաստանի դեմ, իրենց բոլոր մեղքերը փաթաթում են հիմա էլ ՌԴ–ի վզին». Քոչարյան Թուրքիան շարունակում է բանակցություններ վարել ԱՄՆ-ի հետ՝ F-35 կործանիչների գնման շուրջ․ Էրդողան #ՀԻՄԱ․ Ինչպես հեռացնել Նիկոլ Փաշինյանին․ կոնսենսուս –1 (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am