Ռոհանին Գերագույն դատարանից պատիժ է խնդրում
Իրանի նախագահ Հասան Ռոհանին նամակ է ուղարկել հանրապետության Գերագույն դատարանի նախագահ այաթոլլա Սադեհ Ամոլի Լարիջանիին` խնդրելով պատժել Թեհրանում և Մեշհեդում սաուդյան դեսպանատների վրա հարձակումների մեղավորներին: Այդ մասին հայտնել է Իրանի նախագահի մամլո ծառայությունը, հայտնում է TASS-ը: Իր ուղերձում Իրանի նախագահն ընդգծել է, որ նմանատիպ «աղաղակող հանցագործությունները վնասում են երկրի ազգային անվտանգությանը, վիրավորական են իրանյան իշխանությունների համար և վնասում են երկրում ղեկավարության կերպարին»:
