« Եկող տարվա փետրվարին քիչ հավանական է, որ ԱԺ նիստ գումարվի, քանի որ բոլոր պատգամավորները քարոզարշավի են լինելու, այդ նպատակով այս վերջին քառօրյային պետք է մեկ կարեւոր հարց հասցնեն քննարկել: Մենք ի վերջո մի դարակազմիկ համաձայնության էինք եկել՝ Հյուսիսային Իրաքում եզդիների նկատմամբ 2014թ. առ այսօր ցեղասպանության մասին հայտարարություն ընդունելու մասին: Հարցը նաեւ բարոյական կողմ ունի. եթե այս խորհրդարանը չընդունի այդ հայտարարությունը, մենք բարոյական լուրջ խնդիր կունենանք»,-այդ մասին հայտարարեց ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը:
«Կարծում եմ, եթե դա այդքան անհրաժեշտ է, ապա կխորհրդակցեմ հանձնաժողովի նախագահի հետ, կասեմ»,- արձագանքեց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը:
«Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանը կոչ արեց ուշադրություն դարձնել իր՝ «Ժողովրդի ապստամբության իրավունք»-ի նախագծին. «Թեեւ հանձնաժողովը դրական վերաբերմունք ցույց չի տվել, սակայն կարծում եմ, որ մենք այն պետք է քննարկենք այն, ինչ ամռանը տեղի ունեցավ: Մենք խնդիր ունենք լսելու, թե ինչու ապստամբեցին այդ մարդիկ, ինչու մեր ժողովրդի մի մասը զենք վերցրեց ու պաշարեց ոստիկանությունը: Ապստամբության իրավունքն ու իրացումը ապագայում եւս կարող ենք չբացառել, եթե հաշվի առնենք շուրջ վեց մլրդ-ոց արտաքին պարտքը»:
Նրա՝ «Ժողովրդի ապստամբության իրավունք»-ի նախագիծը 27 կողմ, 69 դեմ, 4 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ չընդունվեց: ԱԺ նախագահ գԳալուստ Սահակյանը սխալմամբ սեղմել էր կողմ կոճակը եւ նրա ձայնը հաշվվեց կողմ ձայների մեջ: 30 կողմ, 70 դեմ, 4 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ ԱԺ նիստերի օրակարգ չանցավ նաեւ Զարուհի Փոստանջյանի մեկ այլ նախագիծ՝ «Լյուստրացիայի մասին» օրենքը:
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը