«ԼՂՀ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի շուրջ հռետորաբանության մեջ, որ ընտրել են հայ դիվանագետները, կան բազմաթիվ բացթողումներ:Տարածքների վերադարձման ձեւակերպումն արդեն նշանակում է, որ տարածքներն իրենցն է, նման ձեւակերպմամբ մենք մեզ զավթիչի դեր ենք վերապահել:Հայկական կողմը որեւէ անգամ չբարձրացրեց ադրբեջանահայերի խնդիրը, Նախիջեւանի հարցը։ Հայկական կողմը նաեւ առհասարակ չի խոսում ԼՂ հարցը իրավական հիմքերի վրա քննարկելու մասին»,-Հայելի ակումբում հրավիրված ասուլիսում ասաց քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանը։
Մանասյանի դիտարկմամբ, տարածքների վերադարձը սոսկ բանակցային հռետորաբանություն է, որը որեւէ առնչություն չունի իրականության հետ։ «Արդեն 25 տարի այս հարցը քննարկվում է: Կողմերը բանակցությունների ընթացքում ընտրել են 3 լեզվական մոտեցում. Ադրբեջանն ընտրել է ռազմաշունչ հայտարարությունները, հայկական կոմն ընտրել է առավել փափուկ հռետորաբանություն, իսկ Ստեփանակերտն ասում է՝ տվողը դուք չեք, որ տաք: Իրականում, եթե անգամ մենք ուզենանք տալ, հնարավոր է, որ մեզ թույլ չտան, քանի-որ այստեղ կան շատ ավելի մեծ խաղացողներ»,-ասաց քաղաքագետը:
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը