Խոշոր վթարի հետեւանքով 9 մարդ է զոհվել
РИА Новости-ն հայտնում է,որ 9 մարդ է զոհվել, վիրավորվել՝ 20-ը, Չինաստանի հարավ-արևմուտքում ՝ կիրակի երեկոյան, Յունան նահանգի Դեհուն շրջանում ավտոբուսի և բեռնատարի բախման հետևանքով, Ավտոբուսը բախվել է հանդիպակաց ուղղությամբ շարժվող բեռնատարին: Հաղորդվում է, որ 20 մարդ հոսպիտալացվել է, 3-ը՝ լուրջ վնասվածքներով: Վթարի պատճառը պարզվում է:
