Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում մահվան ելքով վրաերթի փաստի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակում ոստիկանության Վաղարշապատի բաժին է մեղայականով ներկայացել Էջմիածին քաղաքի Բաղրամյան փողոցի բնակիչ, 58-ամյա Նիկողոս Անտոնյանը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս ոստիկաններին հայտնել է, որ դեկտեմբերի 2-ին իր վարած Վազ 2107 մակնիշի 34 TV 805 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել իրեն անծանոթ հետիոտնին, սակայն վախենալով հաշվեհարդարից՝ ավտոմեքենայով դիմել է փախուստի, իսկ ժամեր անց տեղեկանալով, որ ոստիկանությունն ու քննչական բաժինը իրեն են որոնում, մեղայականով ներկայացել է։ Քննիչի որոշմամբ Ն. Անտոնյանը որպես կասկածյալ ձերբակալվել է, իսկ նրա վարած ավտոմեքենան տեղափոխվել է Վաղարշապատի ոստիկանության պահպանվող հատուկ տարածք։ Ինչպես ավելի վաղ հայտնել էր ֆոտոլրագրողը, դեկտեմբերի 2-ին վրաերթ էր տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 19:40-ի սահմաններում Էջմիածին-Մասիս ավտոճանապարհի 1.5 կիլոմետրին անհայտ մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի էր ենթարկել Արմավիրի մարզի Ոսկեհատ գյուղի բնակիչ, 39-ամյա Խաչիկ Հովսեփյանին: Վարորդը դեպքի վայրից դիմել էր փախուստի, իսկ վրաերթի ենթարկվածը տեղում մահացել էր: Դեպքի վայր էին ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Տիգրան Գրիգորյանի, վաշտի հրամանատարի տեղակալ Յուրա Հովհաննիսյանի և դասակի հրամանատար Մառլեն Սարգսյանի գլխավորությամբ: Ժամանել էին նաև ոստիկանության Վաղարշապատի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Գևորգ Հակոբյանի գլխավորությամբ։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը