Ռաուլ Կաստրոն երդվել է հավատարիմ մնալ հանգուցյալ եղբոր գործին
Կուբայի ներկայիս առաջնորդ Ռաուլ Կաստրոն խոստացել, ու երկրում ոչ մի փողոց և հրապարակ չի անվանելու եղբոր` Ֆիդել Կաստրոյի անունով: Այս մասին գրում է РБК-ն:«Մենք երդվում ենք պաշտպանել մեր հայրենիքն ու սոցիալիզմը»,- հայտարարել է նա: Ռաուլ Կաստրոն նաև հայտնել է, որ մոտ օրերս Ֆիդել Կաստրոյի կամքը` իր անունով ոչ մի հաստատություն չկոչել, կամրագրվի նաև օրենքով:
