Կուբայի ղեկավարությունը, հաշվի առնելով երկրի նախկին առաջնորդ Ֆիդել Կաստոյի ցանկությունը, որոշում է չթույլատրել երկրի տարածքում տեղադրել Ֆիդել Կաստրոյի արձանները: Այդ մասին տեղեկացնում է Associated Press-ը՝ հղում տալով Կուբայի ներկայիս առաջնորդ, Կաստրոյի կրտսեր եղբայր Ռաուլ Կաստրոյին: Ըստ Կաստրոյի` կոմանդանտեն չէր ցանկանում, որ իր անձը դառնա պաշտամունքի առարկա: Արդյունքում երկրի տարածքում ոչ միայն չեն տեղադրվի Կաստրոյի արձանները, այլև կարգելվեն նրա անունով կոչել հիմնարկներ, այգիներ, փողոցներ, հասարակական վայրեր և այլն:
Կաստրոն շատ լավ պատկերացնում էր, թե ինչ ապագա են ունենալու այդ արձանները: Լինելով բռնապետ` ինքը շատ լավ գիտեր, որ մի օր այդ արձանները կտապալվեն, ինչպես դա եղավ Ստալինի, Լենինի, Հուսեյնի, Քադաֆիի և այլ բռնապետերի դեպքում: Բացի այդ, պարզվեց, որ Կաստորն նաև համեստ մարդ էր: Ի տարբերություն մեր արևելյան հարևան բռնապետերի՝ հայր և որդի Ալիևների, որոնք սեփական անձի պաշտամունքը պետական մակարդակով են առաջ տանում:
Հեյդար Ալիևը իր կառավարման տարիներին էր արդեն իրեն «ադրբեջանցիների հայր» կոչումը շնորհել՝ դառնալով Հեյդար բաբա: Իսկ նրա մահից հետո վերջինիս որդին՝ Իլհամը, ով հորը փոխարինեց Ադրբեջանի սուլթանի պաշտոնում, Հեյդար բաբային հռչակեց Ադրբեջանի «աստված»: Ադրբեջանում դասալիք Հեյդար Ալիևի անուն են կրում գրեթե բոլոր կարևոր նշանակություն ունեցող «օբեկտները»: Բոլոր քաղաքներում և գյուղերում սնկի նման աճեցին Հեյդար բաբայի արձաններն ու կիսանդրիները: Բոլոր բնակավայրերի կենտրոնական փողոցները նրա անունն են կրում և այլն:
Այդ ամենը քիչ էր, Իլհամ little-բաբան որոշեց սեփական հայրիկի պաշտամունքը արտահանել Ադրբեջանից: Հարյուր միլիոնավոր դոլլարներ է ծախսվել Թուրքիայում, Վրաստանում, ՌԴ-ում, Մեքսիկայում և այլ երկրներում Հեյդար բաբայի արձանների, նրա անունով փողոցների և այգիների կառուցման և վերանորոգման համար: Ու այդ ամենը արվում է այն դեպքում, երբ Հեյդարի օրոք փախստական դարձած հարյուր հազարավոր ադրբեջանցիներ մինչև հիմա ապրում են համակենտրոնացման ճամբարներում, որտեղ բացակայում են տարրական պայմանները ապրելու համար:
Բաքու այցելող բոլոր հյուրերը պարտավոր են այցելել Հեյդարի գերեզմանին, խոնարհվել և ծաղիկներ դնել նրա արձանին:
Հ.Գ. Ի տարբերություն Ալիևների` Կաստրոն չցանկացավ, որ իր աձանները մի օր հայտնվեն ձուլարաններում և աղբակույտերում:
Գագիկ Համբարյան, Ֆեյսբուք
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը