Հասան Ռուհանին ԱՄՆ-ին սպառնացել է պատասխան միջոցներով
Իրանի նախագահ Հասան Ռուհանին ԱՄՆ-ին սպառնացել է պատասխան միջոցներով, եթե ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ստորագրի Իրանի հանդեպ պատժամիջոցների երկարաձգման մասին օրենքը։Ամերիկյան Associated Press լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուհանիի այս հայտարարությունը հնչել է այն լուրերի ֆոնին, որ Օբաման մտադիր է ստորագրել Իրանի հանդեպ պատժամիջոցները 10 տարով երկարաձգելու մասին օրենքը: «Մենք ձգտում ենք ընդունելի գործարքի պահպանման, սակայն մենք անմիջապես կպատասխանենք դրա իրագործման տատանմանը կամ խախտմանը»,- ասել է նա:
