Տնետուն չեն գնում. վախենում են դավադիր գնդակից /տեսանյութ/

Արդեն 43 տարի Մարիետա Լազրյանը աշխատում է Տավուշի մարզի Չորաթան գյուղի դպրոցում: Չնայած ճակատագիրը դաժան հարված հասցրեց ըներ Լազրյանին, սակայն հայոց լեզվի և գրականության ուսուսչուհին շարունակեց իր դասավանդած առարկային զուգահեռ սովորեցնել նաև հայրենասիրության և կորցրածը գնահատելու արվեստը: Մարիետա Լազրյանը հիշում է Ղարաբաղյան հակամարտության  տարիները: Նրա ամուսինը, որը գյուղի ինքնապաշտպանական առաջին ջոկատի հրամանատարն էր դասերից հետո աշակերտների հետ միասին բարձրանում էր դիրքեր ու պաշտպանում հայրենի գյուղի սահմանը: «Այդ օրն էլ նա գնաց:Անսպասելիորեն սկսեց ուժեղ հրետակոծություն ու պարզվեց, որ  «Գորշ գայլերի » խմբավորումը Թովուզ կայարանով հատել է սահմանը: Ամուսինս երկու սաների հետ միասին հետախուզության էր գնացել, հետո լսել էր ձայն ու տեսել, որ սաներից մեկը՝ Յուրա Ուդումյանը վիրավոր է: Նա երբեք իր վիրավոր ընկերոջը չէր կարող մենակ թողնել»,-Հայելի.am-ի թղթակցին պատմեց Մարիետա Լազրյանը: Վիրավոր ընկերոջ հետ միասին Սեռժիկ Ասատրյանը և Յուրա Ուդումյանը գերի են ընկնում: Երկար բանակցություններից հետո միայն այս երկու հերոսների տանջահար դիակները վերադարձան հայրենի գյուղում իրենց վերջին հանգրվանը գտնելու: Մարիետա Լազրյանը ցավով է հիշում կատարվածը, սակայն Նոր տարվա բարեմաղթանքներ ունի: Հիշում է  սահմանային թեժ լարվածության շրջանի նոր տարիները,նեղ ու բազմաթիվ խնդիրներով հագեցած օրերը ու համեմատում վերջին տարիների հետ: «Պատերազմը չի ավարտել, կրակոցները պարբերաբար լսում ենք: Մաղթում եմ, որ այս որ տարին բերի խաղաղություն, երջանկություն, բարություն: Ոչ մի երեխա այլևս կրակոցի ձայն չլսի»,-բարեմաղթեց Մարիետա Լազրյանը: Նա ցավով նշեց, որ առաջվա նման գյուղացիները գիշերը տնետուն չեն շրջում, որովհետև վախենում են դավադիր գնդակից: Լուսինե Ղազարյան

դիտվել է 0 անգամ
Լրահոս
Տեխնիկական վրիպա՞կ, թե՞ քաղաքական հաշվարկ. ինչպես են «սխալ» թվերը փոխում ապագա խորհրդարանի պատկերը Ինչո՞ւ է Ռուսաստանը պատժում հայ ժողովրդին. «Փաստ» Մանդատները վերցնե՞լ, թե՞ ոչ. ինչ պետք է անի ընդդիմությունը. «Փաստ» ԱԺ նախագահ կընտրեն, վարչապետ ու կառավարության կազմը կորոշի Նիկոլ Փաշինյանը. «Ժողովուրդ» Դավիթ Տոնոյանի գործը մոտենում է ավարտական փուլին. «Ժողովուրդ» «Ֆազ»-ի սպանության գործով անցնող Չաղ Ռուստամի նկատմամբ կիրառվեց տնային կալանք 2 աշխատակիցներ հոսանքահարվել են. մեկը մահացել է, մյուսը՝ վիրավորվել ԱՄՆ-ն նավթատար է խոցել Օմանի ծոցում Արտակարգ դեպք՝ Տավուշի մարզում Վանդալիզմի դեպք Գյումրիում. «Մայր Հայաստան» հուշահամալիրի «ոսկե» տառերը գտնվել են աղբամանում Շնորհակալ ենք բոլոր նրանց, ովքեր ֆինանսական աջակցություն են ցուցաբերել Դիլիջանի եկեղեցու կառուցմանը Կոտրել են Գյումրու Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու պատուհանների ապակիները Արմավիրի մարզում բախվել են 2 «Mercedes»-ներն ու «Dodge»-ը․ 5 վիրավորներից 2-ի վիճակը ծայրահեղ ծանր է Վերջին երկու օրերի վերահաշվարկների արդյունքում «Բարգավաճ Հայաստան»-ի օգտին ավելացել է 140 ձայն Դատարանը բավարարել է Բագրատ Սրբազանի հայցն ընդդեմ Ստյոպա Սաֆարյանի Հունիսի 11-ին ջուր չի լինելու․ հասցեներ Ճամբարակում «ՈւԱԶ»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, գլխիվայր հայտնվել ջրատար փոսում․ կան վիրավորներ Հունիսի 2-ին մաhացած զինվորի գործով 4 անձ է կալանավորվել Օմանի ծոցում Իրանին առնչվող նավթատար նավ է բռնկվել Արտակ Ավետիսյանն ազատվել է բանտային կալանքից․ նրա նկատմամբ կիրառվել է վարչական հսկողություն Արթուր Օսիպյանը ազատ կարձակվի. Դատախազություն Մտածեք, թե ինչ եք թողնելու ձեզանից հետո. Շարմազանովը հիշեցրել է
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հունիսի 11-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 11-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը Հունիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հունիսի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 5-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հունիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀԱԿ անդամ Լևոն Զուրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am