Ռոնալդուն կկանգնի դատարանի առաջ
Ըստ Football Leaks-ի՝ Մադրիդի «Ռեալի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն և իր գործակալ Ժորժե Մենդեշը կկանգնեն դատարանի առաջ: Ըստ տեղեկության՝ ֆուտբոլիստն ու իր գործակալը վերջին յոթ տարիների ընթացքում խուսափել են հարկերից, ինչի շնորհիվ ֆուտբոլիստի օֆշորային հաշիվներն ավելացել են 150 միլիոն եվրոյով: Հիշեցնենք, որ հարկերից խուսափելու մեջ մեղադրվում էր նաև Մեսսին:
