Քանյե Ուեսթը հոսպիտալացումից հետո չի ապրում ընտանիքի հետ
US Magazine-ի փոխանցմամբ՝ 39-ամյա ռեպեր Քանյե Ուեսթը մեկ շաբաթ հոսպիտալացուցմից հետո տեղափոխվել է վարձակալած տուն, սակայն չի ապրում կնոջ ու երեխաների հետ։ Այդ մասին հայտնել է նրա ընտանիքին մոտ կանգնած աղբյուրը։ Նրա խոսքերով՝ Քիմը շատ է մտահոգվում և չի ցանկանում, որ Քանյեն ներկայումս գտնվի երեխաների մոտ։ Ընտանիքին մոտ կանգնած այլ աղբյուրներ հայտնել են, որ Քիմը հատուկ չի արել, որ երեխաները հեռու լինեն Քանյեից, սակայն նա իսկապես մտահոգվում է ամուսնու առողջական վիճակի համար։
