«Սասնա ծռեր» խմբավորման և քաղբանտարկյալների հարազատների կոչ-հայտարարությունը

Հայաստանն ու հայ ժողովուրդը իշխանությունը զավթած, օտար ուժերի ծառայության մեջ գտնվող փոքրաթիվ շերտի և նրա հետ համագործակցող հայաստանյան ու սփյուռքյան քաղաքական որոշակի ուժերի` պետականությունը կործանող ու ազգաքանդ գործողությունների արդյունքում հայտնվել են լինելության ծանրագույն ճգնաժամի մեջ: Համայն հայության շահերը այլ պետության շահերին ստորադասող ներքին ու արտաքին քաղաքականության, անհագուրդ թալանի ու շահագործման, համաղետի վերածված աղքատության, համատարած անարդարության  և անօրինականության, ժողովրդի դեմ կիրառվող մշտական բռնությունների և որպես դրանց արգասիք` անխուսափելի մարդաթափության աստիճանի հասած արտագաղթի հետևանքով երկիրն ու ժողովուրդը հայտնվել են աննախադեպ սպառնալիքների դեմ հանդիման:Իր երկրին ու ժողովրդին նվիրված որևե գիտակից հայ մարդ չի կարող անտարբեր մնալ այս սողացող կործանման հանդեպ: Ապրիլյան պատերազմը եկավ ապացուցելու, որ դանակն արդեն իսկ խրվում է ոսկորի մեջ: Մեր զավակները, ամուսինները, հայրերն ու եղբայրները, չհամակերպվելով նման կացությանը, և ի տես այն փաստի, որ վարչախումբն ու նրա օտար տերերը բացառել են այս իրավիճակի փոփոխության ցանկացած խաղաղ ճանապարհ, դիմել են վճռական քայլի` իրենց կյանքն ու ընտանիքների բարեկեցությունը դնելով նժարի վրա:Զավթված իշխանությունը պահպանելու նպատակով ներկայում վարչախումբը պատրաստվում է բոլոր անթույլատրելի միջոցներով հերթական կեղծվելիք  «ընտրություններին»: Ավելին` մինչ մեր հարազատները գտնվում են անազատության մեջ, սահմանների վրա շարունակվում է թափվել մեր զավակների ու եղբայրների արյունը, մինչդեռ իշխանությունները նոր եռանդով տարփողում են անլուր զոհողությունների գնով ու թանկարժեք արյամբ ազատագրված 7 շրջաններ թշնամուն հանձնելու մասին...   Ինչպես որ ամռանը «Սասնա ծռերը» խափանեցին տարածքներ հանձնելու դավադրությունը, այդպես էլ ներկայում և ապագայում մեր ժողովուրդը թույլ չի տալու նման դավաճանություն:Մենք՝ «Սասնա ծռեր» խմբավորման անդամների և մյուս քաղբանտարկյալների հարազատներս, հավատարիմ ենք մնում նրանց իդեալներին, պահանջներին ու զոհաբերությանը: Համոզված լինելով, որ հուսահատությունն ու թևաթափությունն ամենևին վայել չեն մեր ժողովրդին, կոչ ենք անում մեր հայրենակիցներին ու համաքաղաքացիներին նույնպես չհուսահատվել և շարունակել պայքարը՝ առաջնորդվելով երկիրն ու ազատագրված հողը փրկելու գերագույն մտահոգությամբ:Կո՛չ ենք անում մեր ժողովրդին շարունակել մնալ աննկուն:Կո՛չ ենք անում բոլոր ազնիվ քաղաքական գործիչներին չտարվել գայթակղությամբ ու ժողովրդին չմղել մոլորության:Կո՛չ ենք անում մտավորականներին լինել իսկական հայ մտավորական:Կո՛չ ենք անում սփյուռքի մեր հայրենակիցներին արժանապատիվ կեցվածք ցուցաբերել պետության ու հայրենիքի անունով հանդես եկող հայրենի ու սփյուռքյան նենգադավներին ու գործուն մասնակցություն բերել ազգային համաղետը հաղթահարելու գործին:

դիտվել է 24 անգամ
Լրահոս
Բարխուդարլի, Խեյրիմլի․․․ Փաշինյանն ադրբեջաններեն տեղանուններ հնչեցնելով թվարկել է հաջորդիվ հանձնվելիք տարածքները Իրանը հայտարարել է Հորմուզի նեղուցով անցնելու տուրքերի կարգը շուտով հրապարակելու մասին Զելենսկին և Մակրոնը քննարկել են ՀՕՊ ոլորտում համագործակցությունը ԵՊՀ գիտխորհուրդը վերածվել է որոշումները դակողի, լուռ հետևում է, թե ինչպես է ԵՊՀ-ն կորցնում իր դեմքը Ռուսաստանը պետք է շահագրգռված լինի երկխոսություն սկսել․ Ստուբ ԱՄՆ Կոնգրեսում կասկածում են Ուկրաինային նոր ֆինանսական օգնության փաթեթ տրամադրելու հարցում Դու եկար որպես աստղ, հեռանում ես որպես լեգենդ․ «Բարսելոնան» հայտարարել է Լևանդովսկու հեռանալու մասին Ուսուցիչների գործն ուզում են կոծկե՞լ. Հանրայինը արդարացնում է ՔՊ քարոզարշավին մասնակցած ուսուցիչներին Թրամփից ու Պուտինից հետո՝ Վուչիչը Տղե’րք, ներեք մեզ, երբ դուք լուռ զոհվում էիք, մենք լռում էինք… Աշոտ Մինասյան Վթարային ջրանջատում Արմավիրի մարզում Ժողովուրդը ՔՊ-ին ատում է. Արմեն Աշոտյան (Տեսանյութ) ՔՊ -ի քարոզարշավի ժամանակ քաղաքացիները վանկարկում են․ «Սամվե՛լ, վարչապե՛տ» Մոուրինյուն նոր կիսապաշտպան է ընտրել «Ռեալի» համար Մոսկվայում հաջորդ շաբաթ անոմալ շոգ է սպասվում ՌԴ ԱԳ նախարարը Արևմուտքին մեղադրել է Ուկրաինայում «լեզվական ցեղասպանությունը» լռության մատնելու մեջ «Ֆրանսիայից մի բավականին հետաքրքիր տեղեկություն…». Հակոբ Բադալյան Իրանի կառավարությունում ընդունել են ապրանքների գների կտրուկ բարձրացման փաստը․ Al Jazeera ՔՊ քարոզչության շպարգալկաներ. կռուտիտների ժողովածու` հարց N 1․ «Հրապարակ» Մոտ 90-120 միլիոն ռուբլի․ Պուգաչովայի՝՝ թոռանը նվիրած տան արժեքը Ե՞րբ կհրապարակվի «սնկի գործով» վճիռը Չգիտեմ ավելի լավ է համբալ լինես, թե Ալիևի տուզիկը․ Ռոբերտ Քոչարյանը՝ Փաշինյանին «Երկու օր ա՝ լեզվին են տալիս Ռուսաստանի դեմ, իրենց բոլոր մեղքերը փաթաթում են հիմա էլ ՌԴ–ի վզին». Քոչարյան Թուրքիան շարունակում է բանակցություններ վարել ԱՄՆ-ի հետ՝ F-35 կործանիչների գնման շուրջ․ Էրդողան #ՀԻՄԱ․ Ինչպես հեռացնել Նիկոլ Փաշինյանին․ կոնսենսուս –1 (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am