Կաստրոյի աճյունը շարունակում է իր «երթը» Կուբայում

Ֆիդել Կաստրոյի աճյունով սգո ավտոշարասյունը Կուբայի արեւելյան Գրանմա նահանգի Բայամո քաղաքում կանգ առնելուց հետո այսօր ժամը 07։00-ին շարունակել է ճանապարհը Սանտյագո դե-Կուբայի ուղղությամբ։ Հազարավոր բնակիչներ փողոց էին դուրս եկել իրենց առաջնորդին վերջին հրաժեշտը տալու, փոխանցում է ՏԱՍՍ-ը։ Սգո ավտոշարասյունն արդեն չորրորդ օրն է շարժվում է արեւմուտքից արեւելք՝ Սանտյագո-դե -Կուբա , որտեղ դեկտեմբերի 4-ին կկայանա Կուբայի առաջնորդի հուղարկավորությունը։ Ավտոշարասյունը հակառակ ուղղությամբ կրկնում է այն ճանապարհը, որը Կաստրոն ու նրա համախոհներն անցել էին 1959-ի հունվարյան հեղափոխության ժամանակ, որից հետո գահընկեց էին արել բռնապետ Ֆուլխենսիո Բատիստային։ Այսօր սգո ավտոշարասյունը կավարտի իր ճանապարհը հեղափոխության օրրան Սանտյագո-դե Կուբայում՝ հաղթահարելով մոտ հազար կիլոմետր տարածություն։ Միջոցառումները աչքի են ընկնում կազմակերպվածությամբ ու կարգուկանոնով։ Փողոցներում չկա ոստիկանական կամ զինվորական ուժեղացված հսկողություն։ Այսօր երեկոյան Սանտյագո-դե- Կուբա քաղաքի հրապարակում ծրագրված է հիշատակի զանգվածային ակցիա, որին ներկա կգտնվեն տարբեր երկրների նախագահներ, պետական ու հասարակական գործիչներ։ Իսկ դեկտեմբերի 4-ի առավոտյան Կուբայի հեղափոխության առաջնորդի աճյունը հողինկ հանձնեն սուրբ Իֆիգենիայի անվան գերեզմանոցում՝ Կուբայի ազգային հերոս Խոսե Մարտիի աճյունի կողքին։ Ֆիդել Կաստրոն մահացել է նոյեմբերի 25-ին 90 տարեկանում։ Նոյեմբերի 26-ից Կուբայում իննօրյա ազգային սուգ է հայտարարված։  

դիտվել է 47 անգամ
Լրահոս
Ցիկլոն է մոտենում, 5 օր կմնա, ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով․ Սուրենյան 13-ամյա երեխա է վրաերթի ենթարկվել Սևանում 36-ամյա վարորդը «Infinti»-ով բախվել է երկաթե էլեկտրասյանը և թիթեղյա կրպակին Վարազդատ Լալայանը՝ Եվրոպայի եռակի չեմպիոն «Ջրաշխարհ»-ի դիմաց «Nissan»-ը հարվածել է «Porsche Cayenne»-ին և հայտնվել բետոնե եզրաքարի վրա Սերժ Թանկյանը մինչև հունիս ունի հնարավորություն ուղղել իր սխալը(Փաշինյանի հարցում). Ստեփան Դանիելյան Ողբերգական դեպք նախարարության հաշվեկշռում գտնվող «Զորակ» խնամքի կենտրոնում Մոմավառություն է տեղի ունեցել Սոնա Մնացականյանի և նրա չծնված երեխայի հիշատակին Դավիթ Չալոյանը նվաճել է եզրափակչի ուղեգիր Գեղամասարում ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին. վարորդը հոսպիտալացվել է «Ավան առողջության կենտրոն»-ում գnղացել են աշխատակիցների ֆինանսավորմանը վերաբերվող հրամանը Երբ ամեն ինչ ավարտված է թվում, իրականում ամեն ինչ սկսվում է. Տեր Հեթում Յուրաքանչյուր տրամաբանող ուղեղի համար ակնհայտ է, որ նման ապօրինությունը հենց այնպես չի արվում․ փաստաբան Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում Սա ինձ չի խանգարի հաղթել․ Թրամփ Բախվել են «Nissan Xterra»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կա վիրավոր Կոլումբիայում տեղի է ունեցել ահաբեկչական հարձակում. զnհվել է 14 մարդ Սա պարզապես իշխող ուժի սովորական պոստեր չէ, սա նրանց մտածողության արտացոլումն է․ պատգամավոր Բռնությունը տեղ չունի մեր ժողովրդավարական հասարակություններում․ ուրախ եմ լսել, որ Թրամփն ապահով է «Mercedes»-ը դուրս է եկել ճանապարհից և մի քանի պտույտ գլխիվայր շրջվելով հայտնվել ձորում․ կան վիրավոր Ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am