Կոռուպցիայի դեմ պայքարի համար անհրաժեշտ է փոխել միջավայրը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ՀԲԸՄ 110-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում կազմակերպված քննարկման ժամանակ նման կարծիք հայտնեց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը: «Կոռուպցիայի դեմ պայքարի մասին բոլորս խոսում ենք: Ես չգիտեմ մի վարչապետ կամ մի կառավարություն, որին հարցնեն «դու կոռուպցիայի դեմ պայքարելու ես, ինքն էլ ասի՝ չէ, չեմ պայքարելու», անտրամաբանական է: Ինչպե՞ս եմ ես պատկերացնում կոռուպցիայի դեմ պայքարը՝ արդյոք հակակոռուպցիոն մարմին ստեղծելով կոռուպցիան կվերանա՝ ոչ: Կոռուպցիան չի վերանա, եթե մենք միջավայրը չփոխենք: Միջավայրը փոխելու համար պետք է արդար դաշտ ապահովենք, կարգավորենք գնումների գործընթացը: Եթե կոռուպցիայի համար միջավայրը դարձնում ենք դժվար, ապա կոռուպցիայի դեմ պայքարը դա կլինի»,- նշեց կառավարության ղեկավարը:
Կարեն Կարապետյանի խոսքով՝ այսօր պետական ծառայողների վարձավճարներն այնպիսին են, որ լավ մասնագետներին ներգրավելը բավականին դժվար է: «Կառավարության անդամների մեջ կան այնպիսի մարդիկ, ովքեր լավ բիզնես կառավարիչներ են, և ես վստահ եմ նրանց մաքրության վրա: Վստահ եմ, որ իրենք պետական ատյանը չեն օգտագործելու իրենց բիզնեսի համար լոբբինգ անելու կամ պետական պաշտոնը չեն օգտագործի սեփական հարստացման համար: Ինձ պետք են մարդիկ, որ ժողովրդական լեզվով ասած «աչքը աջ ու ձախ չնետեն»: Մենք պետք է գանք այն իրավիճակին, որ պետական ծառայողի վարձավճարներ լինեն մոտիվացնող, դրանով նա կարողանա պահել իր ընտանիքը»,- ամփոփեց գործադիրի ղեկավարը:
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը