ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) 110-ամյակի միջոցառումների շրջանակներում կազմակերպված քննարկմանը հայտարարեց, որ չի եկել կարճ ժամկետով աշխատելու:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վարչապետին հարց է ուղղվել` արդյոք նա լինելու է Հայաստանի Հանրապետական կուսակցության վարչապետի թեկնածուն մինչև հաջորդ համապետական ընտրություններ, թե մինչև 2018 թվականը:
«Այսպես պատասխանեմ հարցին. ես եկել եմ ընդամենը 6 ամիս աշխատելո՞ւ` ոչ: Ցանկություն ունե՞մ երկարատև աշխատելու` եթե հաջողակ լինեմ, ապա այո, բայց ես չեմ կարող բեռ դառնալ, եթե չլինեմ արդյունավետ»,– ասաց վարչապետը:
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը նոյեմբերի 26-ին ՀՀԿ 16-րդ համագումարի ընթացքում հայտարարել է, որ եթե գալիք ընտրություններում վստահության քվե ստանա ՀՀԿ-ն, կառավարությունը կրկին կգլխավորի վարչապետ Կարեն Կարապետյանը՝ շարունակելով իրագործել արդեն իսկ նախանշված ծրագիրը:
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը