Պետությունը պատրաստ է իր վրա վերցնել որոշակլի խթանողի դերակատարում՝ երբեմն մտնելով ոչ իր գործառույթի մեջ։ Այս մասին այսօր Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) կազմակերպած քննարկման ժամանակ տեղեկացրեց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը։
Ինչպես ասաց՝ հարկային ոլորտում բարեփոխումները չեն բացառվում. «Կարծում եմ՝ պարզեցման խնդիր կա։ Մենք հարկային օրենսգիրք ընդունել ենք վերջերս և հասկանում ենք, որ ոչ բոլորի կողմից է դա ընդունելի և հասկանում ենք դժգոհությունը, որ ասում են՝ սպիտակ դաշտի հարկը բարձրացնում եք, բայց ստվերին ձեռք չեք տալիս։ Բայց եթե մենք ստվերը չբերենք սպիտակ դաշտ, մենք ապագա չունենք։ Այդ իսկ պատճառով, երբ լսենք բիզնեսին, մենք դա չենք բացառում»։
Այնուհետև՝ քննարկումը վարող Մարկ Գրիգորյանն ընթերցել է դերասանուհի Արսինե Խանջյանի քննադատությունը՝ Հայաստանում մենաշնորհների առկայության, օրենսդրության բացերի մասին, ի պատասխան Կարապետյանը նշել է, որ այդ հարցեր ուշադրության արժանի են:
Հարցին, թե ինչպես է պատկերացնում Հայաստանը 20 տարի անց, վարչապետը պատասխանել է. «Անկախ, անվտանգ, արդար եւ ինտելեկտուալ»:
Հարցին, թե որն է ձեր երազած ընդդիմությունը, վարչապետը պատասխանել է. «Ինտերեկտուալ ընդդիմությունը»։
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը