Դանիայի կառավարությունը հետ է կանչում ԻՊ դեմ մարտերին մասնակցող ինքնաթիռները
«ՌԻԱ Նովոստի»-ի հաղորդմամբ՝ Դանիայի կառավարությունը դեկտեմբերի կեսերին հետ կկանչի իր կործանիչները և փոխադրող ինքնաթիռները, որոնք միջազգային կոալիցիայի կազմում մասնակցում են «Իսլամական պետություն» խմբավորման դեմ պայքարին:Դանիական յոթ F16 տեսակի կործանիչները Իրաք և Սիրիա ուղարկելու մասին որոշումն ընդունվել էր 2016 թվականի ապրիլին: Դանիայում ակնկալում էին, որ առաքելությունը կավարտվի առնվազն 6 ամսվա ընթացքում:
