«Փոքր Մհեր» կրթահամալիրի շուրջ հասունացող խմորը կարող է շատ ջուր քաշել:
Հիշեցնենք, որ կրթահամալիրի սաների կողմից վերջերս դժգոհության ձայն բարձացվեց, որ նորանշանակ տնօրենը ոչ մանկավարժական վերաբերմունք է դրսեւորում, հաստատությունում տիրում է անառողջ մթնոլորտ:Դրանից հետո ԿԳ նախարարի հանձնարարականով ստեղծվեց աշխատանքային խումբ, որն արդեն մի քանի օր է` ուսումնասիրում է իրավիճակը, ԿԳՆ աշխատակիցներն անգամ հերթապահում են կրթահամալիրում:Վեցը տարվա ընթացքում կրթահամալիրը 3-4 տնօրեն է փոխվել, այնինչ 15 տարի է, կառավարման խորհրդի նախագահը նույնն է, այդ խորհուրդը ղեկավարում է Գեւորգ Մալխասյանը:
Մեր տեղեկություններով՝ հենց նրա անվան հետ է կապվում այս համալիրում տիրող անառողջ բարքերի հիմնադրումը ու բազում աղմկահարույց պատմությունները: Սակայն Մալխասյանը հզոր հովանավորների շնորհիվ 15 տարի շարունակ մնում է ստվերում, փոխարենը <<զոհ>> են գնում տնօրենները: Գ.Մալխասյանը Դավիթ Հարությունյանի` արդարադատության նախարար աշխատելու տարիներին եղել է վերջինի տեղակալը, փոխնախարարի աթոռից էլ տեղափոխվել է կառավարություն՝ դառնալով Տիգրան Սարգսյանի խորհրդական, նա հիմա էլ Կարեն Կարապետյանի խորհրդականն է:
Ի դեպ, երբ նորանշանակ վարչապետի մոտ ակնարկել են իր խորհրդականի մասին, Կարապետյանը անտեղյակ պնդել է, թե ինքը նման խորհրդական չունի, մինչդեռ Մալխասյանի անունը այս պահին էլ հրապարկված է կառավարության կայքում` իբրև վարչապետի խորհրդական:
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը