Արձագանք՝Թրամփի և Թայվանի առաջնորդի հեռախոսազրույցին
Reuters գործակալությունը հայտնում է,որ Չինաստանի արտգործնախարար Վան Ին ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի և Թայվանի նախագահ Ցայ Ինվենի հեռախոսազրույցից հետո հույս է հայտնել, որ Պեկինի ու Վաշինգտոնի հարաբերությունները չեն տուժի։ «Հույս ունեմ, որ դա չի փոխի ԱՄՆ-ի կառավարության կողմից անցկացվող «միասնական Չինաստանի» վաղեմի քաղաքականությունը»,-հայտարարել է Չինաստանի արտգործնախարարը։ Բացի այդ, նախարարը Թրամփի և Ինվենի զրույցն անվանել է «մանր սադրանք»։
