Լավրովն ու Քերրին քննարկել են ռուս-ամերիկյան հարաբերությունները
РИА Новости-ն՝ հղում անելով ՌԴ ԱԳՆ-ի կայքին հայտնում է,որ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովն ու ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին Հռոմում քննարկել են երկկողմ հարաբերությունների հարցերը, որոնք տուժել են Օբամայի վարչակազմի գործողությունների հետևանքով: «Քննարկվել են Սիրիայում հակամարտության կարգավորման հեռանկարները։ Սերգեյ Լավրովը կրկին նշել է, որ առանցքային պայման է հանդիսանում վճռորոշ պայքարը ահաբեկչական խմբավորումների դեմ, հաստատել հանձնառությունը քաղաքական կարգավորման սկզբունքներին, որոնք ամրագրված են ՄԱԿ ԱԽ 2254 բանաձևում։ Անդրադարձ է արվել երկկողմ բանակցային հարաբերությունների որոշ հարցերի, որոնք լրջորեն տուժել են Բարաք Օբամայի վարչակազմի առճակատումային գործողություններից»,-ասվում է ՌԴ ԱԳՆ հաղորդագրությունում։
