«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ԱԺ ընտրություններից առաջ կամաց-կամաց բոլոր քաղաքական ուժերը սկսում են բացահայտել իրենց գործընկերներին: «Քաղաքացիական պայմանագիր», «Լուսավոր Հայաստան» եւ «Հանրապետություն» կուսակցությունները ձեռք են բերել համագործակցության վերաբերյալ հստակ պայմանավորվածություն: Մինչ այս լուրեր էին շրջանառվում, որ այս երեք ուժերի հետ բանակցություններ է վարում նաեւ «Ժառանգություն» կուսակցությունը: Սակայն, ինչպես երեւում է, վերջինս այլ ուղղությամբ է ընթանում: Նրանք սպասում են Գագիկ Ծառուկյանի որոշմանը` վերադառնալու է, թե ոչ, որպեսզի միասին ճանապարհ գնան: Սակայն ԲՀԿ-ում լսել անգամ չեն ուզում այդ մասին: «Ժողովուրդ» օրաթերթը «Ժառանգություն» կուսակցության փոխնագահ Արմեն Մարտիրոսյանից փորձեց ճշտել՝ արդյո՞ք բանակցում են ԲՀԿ-ի հետ: Ի պատասխան` Մարտիրոսյանը նշեց. «Ով ինչ ուզում, ասում է, ես ընկնեմ, մեկնաբանեմ՝ ում ստեղծագործական երեւակայությունն ինչ է տալի՞ս»: Ասել է, թե ԲՀԿ-ի հետ բանակցություններն այս պահին երեւակայական են որակվում պաշտոնապես»:
Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը