«Ժամանակ» թերթը գրում է. «ՀՀԿ առաջին տեղակալի պաշտոնի ստեղծումն ու Կարեն Կարապետյանի հավանական նշանակումն այդ պաշտոնում մի շարք հստակություններ է մտցրել: Այդ քայլով Սերժ Սարգսյանը, միաժամանակ, գոնե ժամանակավորապես հանգստացնում է Կարեն Կարապետյանին, եւ ՀՀԿ-ում երկրորդ մարդ համարվող նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանին երկար ժամանակով ցույց տալիս իր իրական տեղը: Այս նշանակումով մոտավորապես հայտնի է դառնում ԱԺ ընտրություններում առաջին երեք անունը՝ ըստ որի Սերժ Սարգսյանի գլխավորած ցուցակի երկրորդ համարը կլինի Կարեն Կարապետյանը, երրորդը կլինի հավանաբար Արմեն Աշոտյանը, ով այս պահին ԱԺ նախագահի հավանական թեկնածուներից է: Չի բացառվում, սակայն, որ ռուսաստանցի մեծահարուստ Սամվել Կարապետյանը կարողանա իրավիճակի վրա ազդել եւ իր եղբորը՝ Կարեն Կարապետյանին դարձնել ԱԺ նախագահի հավանական թեկնածու: Այդ դեպքում՝ ցուցակում երրորդ հորիզոնականը կարող է զբաղեցնել մյուս Կարեն Կարապետյանը (Տաշիր): Այս սցենարի շուրջ դեռեւս Սերժ Սարգսյանն ու Սամվել Կարապետյանը պետք է պայմանավորվեն»: Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը