Արևելյան Հալեպում ստեղծված իրավիճակն այն բանի հետևանքն է, որ Վաշինգտոնին չի հաջողվել տարանջատել ընդդիմությունը «Ջեբհաթ ան-Նուսրա» խմբավորումից:
РИА Новости-ի հաղորդմամբ`այս հայտարարությամբ հանդես է եկել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ ելույթ ունենալով «Միջերկրածովյան տարածաշրջան. Հռոմեական երկխոսություն» միջազգային համաժողովի ժամանակ:
Նա մատնանշել է, որ ԱՄՆ-ն նման պարտավորություն ստանձնել է դեռևս հունվարին` հավատացնելով, որ «բառացիորեն մի քանի շաբաթվա ընթացքում կկարողանա ազատվել այդ խմբավորումներից»:
«Դրան պետք է հաջորդեր քաղաքական գործընթացը, հումանիտար հարցերի կարգավորումը, ընդդիմության տարբեր խմբերի մասնակցությունը բանակցություններին»,- ընդգծել է Լավրովը:
ՌԴ արտգործնախարարը հիշեցրել է, որ որոշ ժամանակ առաջ ՄԱԿ-ի՝ Սիրիայի հարցով հատուկ դեսպանորդ Ստաֆան դե Միստուրան առաջարկել է դուրս բերել «Ան-Նուսրայի» գրոհայիններին Հալեպից, իսկ «Մոսկվան հավանություն էր տվել այդ առաջարկին` չնայած, որ ահաբեկչության դեմ պայքարը մենք առաջնային ենք համարում»:
Սակայն, որոշ երկրներ, Լավրովի խոսքով, դեմ հանդես եկան այդ առաջարկին:
Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Ապրիլի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը