Մենք դժգոհ ենք Մինսկի խմբի համանախագահների աշխատանքից. Մամեդյարով

Պաշտոնական Բաքուն բացահայտ դժգոհություն է հայտնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գծով ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքից` այդ մասին բողոքի նամակներ հղելով համանախագահների երկրների ԱԳՆ-ներ: Այս մասին հայտնում է APA լրատվական գործակալությունը: «Մենք դժգոհ ենք Մինսկի խմբի համանախագահների աշխատանքից», -հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը` «ծիծաղահարույց» որակելով ԼՂ կարգավորման հարցում միակ միջնորդական առաքելությունը Մինսկի խմբին պատկանելու եւ ԼՂ կարգավորման բանակցություններին վնասող քայլերի կատարումից զերծ մնալու մասին ԵԽԽՎ-ին համանախագահների ուղարկած նամակը: Նա ասել է, թե ԵԱՀԿ Մինսկի խմբի ստեղծման օրվանից համանախագահները չեն կարողացել որեւէ տեղաշարժի հասնել ԼՂ հակամարտության կարգավորման գործում: «Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը պետք է վերականգնվի: Մենք պահանջում ենք, որպեսզի Մինսկի խումբն իր գործունեությունը կառուցի հենց այդ ուղղությամբ: Ադրբեջանական հողերը բռնազավթված են: ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի երեք մշտական անդամ ղեկավարում են Մինսկի խումբը, բայց, չնայած դրան, որեւէ տեղաշարժ չի եղել: Ստրասբուրգ համանախագահների նամակը միայն ծիծաղ է առաջացնում: Ես նամակներ եմ ուղարկել համանախագահների երկրների ԱԳՆ-ներ, որոնցում նշել եմ, որ Լեռնային Ղարաբաղի հետ կապված ցանկացած հարցի արդիականացումը մեր անձնական գործն է: Ոչ ոք չի կարող միջամտել դրան: Նրանք չեն կարող ճնշում գործադրել եվրոպական խորհրդարանականների վրա: Դա անտրամաբանական է», -ասել է նա` անդրադառնալով ԵԽԽՎ-ում հակահայկական երկու բանաձեւերի նախագծերի քննարկման նախաշեմին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հրապարակած հայտարարությանը: Ադրբեջանի արտաքին գերատեսչության ղեկավարը նաեւ հայտնել է համանախագահների հետ հնարավոր հանդիպումների վերաբերյալ նորությունների բացակայության մասին: «Այն բանից հետո, երբ նրանք նամակ են ուղարկել Ստրասբուրգ, չեմ կարծում, թե հանդիպումը հնարավոր է», -ասել է նա:

դիտվել է 25 անգամ
Լրահոս
Արթուր Օսիպյանը ազատ կարձակվի. Դատախազություն Մտածեք, թե ինչ եք թողնելու ձեզանից հետո. Շարմազանովը հիշեցրել է Օրգովի 12-ամյա աշակերտին քաղցրավենիքի միջոցով թմրանյութ են տվել. երեխայի վիճակը ծանր է Քրեական բարձրագույն կարգավիճակ ունեցող անձի նկատմամբ ընտրվել է կալանք, հայտարարվել հետախուզում Ուշադիր լսե՛ք, ես հիմա երկու կարևոր բան եմ պատմելու Նիկոլից․ Լևոն Զուրաբյան (video) «Նիկոլը կեղծել է ձայները, ասեմ՝ ինչ ենք անելու հետո․․․»․ Լևոն Զուրաբյան (video) Իհարկե մանդատները պետք է վերցնել․ հայ ժողովրդի 50+ տոկոսը ոչ է ասում Նիկոլ Փաշինյանին. Շարմազանով (video) Փաշինյանը ներվային վիճակում է․ ի՞նչ կլինի, եթե Ռուսաստանը չճանաչի այս ընտրությունները․ Զուրաբյան (video) «Նիկոլին կա՛մ վռնդում ենք, կա՛մ․․․»․ Լևոն Զուրաբյանը դիմում է ժողովրդին (video) «Նիկո՛լ, լու՞րջ ես ասում. դեմքդ տեսե՞լ էիր հունիսի 7-ին, գո՛ղ»․ Գոռ Ավրցյան (video) Խնդրում եմ՝ սա անպայման փոխանցեք Սամվել Կարապետյանին․․․ (video) Վանաձորում «Opel Zafira»-ն վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով հատող հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց Որքան ձայն է կորցրել ՔՊ-ն վերահաշվարկի արդյունքում (video) Առնվազն 20,000 մարդ մնացել է առանց ջրի Ամենակարևոր հարցը․ Քրիստինե Վարդանյանը պատասխանում է կարևոր հարցերի (video) ԱՄՆ Կոնգրեսի հանձնաժողովում քվեարկության կդրվի Ադրբեջանի հայ գերիներին ազատ արձակելու կոչը Ընդդիմությու՛ն, գնացեք ու ձեր հալալ մանդատները վերցրեք․ Լևոն Զուրաբյանը՝ փաստերով (video) Թուրքիան ջրային սթրեսի շեմին է Ձորաղբյուրում «Sitrack» մակնիշի բեռնատարը հողային աշխատանքներ կատարելիս կողաշրջվել է. կան վիրավորներ Գագիկ Ծառուկյանը հարցաքննվել է «Վահագն Ալեքսանյա՛ն, գիտես քեզ նման քանի ձուկ է ժողովուրդը կանսերվա արել ու ուղարկել․․․»․ արցախցի (video) Իմ փորձի ընթացքում հանդիպել եմ միայն մեկին, ով ամեն ինչ ինքնուրույն է անում․ Ինտերի տնօրեն «Էքսկլուզիվ բացահայտում անեմ»․ Գոհար Մելոյան (video) Ամբողջ կյանքը պատերազմ է չարի, մեղքի և մահվան դեմ` հանուն արդարության․ Բագրատ Սրբազան Երբ կհանդիպեն
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը Հունիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հունիսի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 5-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հունիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀԱԿ անդամ Լևոն Զուրաբյանը Հունիսի 5-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Հունիսի 5-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հունիսի 4-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am