Վերլուծել են այն խնդիրները, որոնք ծագում են ԵԱՏՄ անդամ երկրներից Հայաստան արտահանում իրականացնելիս

Եվրասիական տնտեսական հանձնաժողովը բիզնես- հանրակցության ներկայացուցիչների հետ բացատրական աշխատանք է անցկացրել հարկային քաղաքականության եւ վարչարարության հարցերի, այդ թվում վարչական այն խոչընդոտների շուրջ, որոնք խանգարում են փոխադարձ առեւտրին Եվրասիական տնտեսական միության ներքին շուկայում: Ինչպես տեղեկացնում են ԵԱՏՀ-ի մամուլի ծառայությունից, դրան էր նիվրված կլոր սեղանը, որը Երեւանում կազմակերպվել էր ԵԱՏՀ-ի ֆինանսական քաղաքականության դեպարտամենտի եւ Հայաստանի արդյունաբերողների եւ ձեռնարկատերերի միության կողմից: «Փոխադարձ առեւտրի հարկման առանձին ասպեկտների չըմբռնելը հաճախ տեղի է ունենում Միության նորմատիվային իրավական բազայի այս կամ այն դրույթի շուրջ պետական մարմինների համապատասխան բացատրական աշխատանքի բացակայության պատճառով»,- ասել է ԵԱՏՀ-ի ֆինանսական քաղաքականության դեպարտամենտի տնօրեն Տիգրան Դավթյանը: Կլոր սեղանի մասնակիցները վերլուծել են այն խնդիրները, որոնք ծագում են Միության անդամ երկրներից Հայաստան արտահանում իրականացնելիս, իսկ բիզնեսի ներկայացուցիչները պատմել են ավելացված արժեքի հարկի զրոյական դրույքի տրամադրումից հրաժարվելու գոյություն ունեցող պրակտիկայի մասին: Այդպիսով, բիզնեսը փաստորեն հարկադրված է կրկնակի վճարել ավելացված արժեքի հարկը, ինչը ԵԱՏՄ-ի մասին պայմանագրի 72-րդ հոդվածի նորմաների խախտում է: Նմանօրինակ պրակտիկան բացառելու համար ԵԱՏՀ-ի նեկայացուցիչները հանձնարարել են ապրանքների առքուվաճառքի պայմանագրեր կնքե լիս պատասխանատվության միջոցներ նախատեսել արտահանողի վերաբերյալ անհրաժեշտ փաստաթղթեր չտրամադրելու կամ ժամանակին չտրամադրելու համար: Զգալի ուշադրություն է հատկացվել ներմուծման մասին Միության երկրների հարկային մարմինների միջեւ տեղեկատվության փոխանակման կատարելագործման հարցերին: ԵԱՏՀ-ի ֆինանսկան քաղաքականության դեպարտամենտը բիզնես-հանրակցությանը տվյալներ է ներկայացրել ԵԱՏՄ-ում անուղղակի հարկերի գանձման, ապրանքների ներմուծման մասին հայտարագրերի լրացման եւ անուղղակի հարկերի վճարման, դրա կատարելագործման, տնտեսվարող սուբեյեկտներին ավելացված արժեքի հարկի վերադարձման ընթակարգերի պարզեցման հարցերի վերաբերյալ: Կլոր սեղանի մասնակիցները քննարկել են Հանձնաժողովի եւ Միության երկրների բիզնես-հանրակցության հետագա համագործակցության պլանները փոխադարձ առեւտրում անուղղակի հարկերի գանձման համակարգի կատրարելագործման ոլորտում եւ եկել են այն եզրակացության, որ պաշտոնական անձանց եւ ԵԱՏՄ-ի գործընկեր երկրների բիզնեսի ներկայացուցիչների միջեւ ուղղակի երկխոսությունը կնպաստի Միության ներսում հարկային քաղաքականության, ինչպես նաեւ հարկման օրենսդրության եւ հարկային վարչարարության նպատակների ընհանուր ըմբռնմանը:

դիտվել է 151 անգամ
Լրահոս
Ցիկլոն է մոտենում, 5 օր կմնա, ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով․ Սուրենյան 13-ամյա երեխա է վրաերթի ենթարկվել Սևանում 36-ամյա վարորդը «Infinti»-ով բախվել է երկաթե էլեկտրասյանը և թիթեղյա կրպակին Վարազդատ Լալայանը՝ Եվրոպայի եռակի չեմպիոն «Ջրաշխարհ»-ի դիմաց «Nissan»-ը հարվածել է «Porsche Cayenne»-ին և հայտնվել բետոնե եզրաքարի վրա Սերժ Թանկյանը մինչև հունիս ունի հնարավորություն ուղղել իր սխալը(Փաշինյանի հարցում). Ստեփան Դանիելյան Ողբերգական դեպք նախարարության հաշվեկշռում գտնվող «Զորակ» խնամքի կենտրոնում Մոմավառություն է տեղի ունեցել Սոնա Մնացականյանի և նրա չծնված երեխայի հիշատակին Դավիթ Չալոյանը նվաճել է եզրափակչի ուղեգիր Գեղամասարում ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին. վարորդը հոսպիտալացվել է «Ավան առողջության կենտրոն»-ում գnղացել են աշխատակիցների ֆինանսավորմանը վերաբերվող հրամանը Երբ ամեն ինչ ավարտված է թվում, իրականում ամեն ինչ սկսվում է. Տեր Հեթում Յուրաքանչյուր տրամաբանող ուղեղի համար ակնհայտ է, որ նման ապօրինությունը հենց այնպես չի արվում․ փաստաբան Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում Սա ինձ չի խանգարի հաղթել․ Թրամփ Բախվել են «Nissan Xterra»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կա վիրավոր Կոլումբիայում տեղի է ունեցել ահաբեկչական հարձակում. զnհվել է 14 մարդ Սա պարզապես իշխող ուժի սովորական պոստեր չէ, սա նրանց մտածողության արտացոլումն է․ պատգամավոր Բռնությունը տեղ չունի մեր ժողովրդավարական հասարակություններում․ ուրախ եմ լսել, որ Թրամփն ապահով է «Mercedes»-ը դուրս է եկել ճանապարհից և մի քանի պտույտ գլխիվայր շրջվելով հայտնվել ձորում․ կան վիրավոր Ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am