ԱԺ տարածքային կառավարման հարցերի հանձնաժողովում քննարկվում էր կառավարության ներկայացրած «Տեղական տուրքերի ու վճարների մասին», «Աղբահանության մասին», «Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական տուրքի մասին» օրենքներում փոփոխություններ կատարելու մասին հարցը:Տարածքային կառավարման և զարգացման փոխնախարար Վաչե Տերտերյանի խոսքով` հստակ սահմանվում են տուրք և վճար հասկացությունները:
Հանձնաժողովի նախագահ Ստեփան Մարգարյանը հարցրեց, թե ինչու է վճարովի կայանատեղիի կամ, այսպես կոչված, կարմիր գծերի համար գանձվող գումարը համարվում վճար, չէ՞ որ վճարը ծառայություններ մատուցելու դիմաց է սահմանվում, մինչդեռ վճարովի կայանատեղիներում հասկանալի չէ, թե ինչ ծառայություն է մատուցվում և, առհասարակ, մատուցվում է, թե` ոչ:
Վաչե Տերտերյանը պատասխանեց, որ կարմիր գծերին կայանելու թույլտվության դիմաց է գանձվում վճար:
Սակայն Ստեփան Մարգարյանը չհամաձայնեց Տերտերյանի փաստարկների հետ` ասելով, որ եթե կարմիր գծերի տարածքում կայանելու դիմաց գանձումները չեն տեղավորվում «տուրք» հասկացության մեջ, ապա չեն տեղավորվում նաև «վճար» հասկացության մեջ:
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը