Սոցիալական ապահովության պետական ծառայությունը նոր պետ ունի

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ Արմեն Աբրահամյանն ազատումը որեւէ մեկի քմահաճույքը չէր։ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի խոսքերով, նա տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի աշխատող էր, մարդ՝ ով մեծ ներդրում է ունեցել,  մասնավորապես կենսաթոշակային համակարգի նոր տեղեկատվական շտեմարանի, բազաների ներդրման եւ ցուցակների մաքրման գործում։  «Հիմա քանի որ մենք շատ առարկայական խնդիր ունենք՝ ողջ սոցիալական պաշտպանության ոլորտի էլեկտրոնային ամբողջական  համակարգ ձեւավորելու, մենք առաջարկել ենք պարոն Աբրահամյանին անցնելու աշխատանքի «Նորք» տեղեկատվավերլուծական եւ իրազեկման հիմնադրամում՝ որպես տնօրեն։ Կարծում եմ, իր ներուժը այս ոլորտում ներդնելով կարող է առավել օգտակար լինել»,-ասաց նախարարը։ Արմեն Աբրահամյանը սոցիալական ապահովության պետական ծառայությունում աշխատում էր 2011թ-ից, 2016 թ-ի նոյեմբերի 30-ին ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ ազատվել է պաշտոնից։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ ՀՀ վարչապետ  Կարեն Կարապետյանի  2016թ. դեկտեմբերի  2-ի  1140-Աորոշմամբ  ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանՍոցիալական ապահովության պետական ծառայության պետ է նշանակվել Արտակ Ղազարյանը: Արտակ Ղազարյանն ունի զարգացման ծրագրերի կառավարման ավելի քան տասնհինգամյա փորձ։ Վերջին տարիներին ղեկավարել է ամերիկյան «Քեմոնիքս Ինթերնեշընըլ» ընկերությունը և ԱՄՆ Միջազգային Զարգացման գործակալության Կենսաթոշակային բարեփոխումների ծրագիրը, որի հիմնական նպատակն էր աջակցել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը և նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայությանը կենաթոշակների ոլորտում իրականացվող բարեփոխումներին, ինչպես նաև ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգի ներդրման գործում։ Արտակ Ղազարյանի ղեկավարած ծրագրերը ներառել են նաև տեղեկատվական տեխնոլոգիաներն ու ինովացիան, զբոսաշրջությունը, տնտեսական մրցունակությունն ու էներգետիկան։ Արտակ Ղազարյանը ավարտել է Երևանի պետական համալսարանի պատմության և միջազգային հարաբերությունների ֆակուլտետները, ՀՀ կառավարման ակադեմիան և Եվրոպայի խորհրդի քաղաքական դասընթացների դպրոցը։ Մասնագիտական և ծրագրերի կառավարման վերաբերյալ վերապատրաստումներ է անցել ԱՄՆ-ում, Գերմանիայում, Մեծ Բրիտանիայում և Ռուսաստանում։ Տիրապետում է ռուսերենին, անգլերենին և գերմաներենին: Հեղինակ է մի շարք գիտական հոդվածների։ Ծնվել է 1973թ․ փետրվարի 8-ին, Վայք քաղաքում։ Զինապարտ է, ունի պահեստազորի լեյտենանտի զինվորական կոչում։ Ամուսնացած է, ունի երկու զավակ։

դիտվել է 39 անգամ
Լրահոս
Բարխուդարլի, Խեյրիմլի․․․ Փաշինյանն ադրբեջաններեն տեղանուններ հնչեցնելով թվարկել է հաջորդիվ հանձնվելիք տարածքները Իրանը հայտարարել է Հորմուզի նեղուցով անցնելու տուրքերի կարգը շուտով հրապարակելու մասին Զելենսկին և Մակրոնը քննարկել են ՀՕՊ ոլորտում համագործակցությունը ԵՊՀ գիտխորհուրդը վերածվել է որոշումները դակողի, լուռ հետևում է, թե ինչպես է ԵՊՀ-ն կորցնում իր դեմքը Ռուսաստանը պետք է շահագրգռված լինի երկխոսություն սկսել․ Ստուբ ԱՄՆ Կոնգրեսում կասկածում են Ուկրաինային նոր ֆինանսական օգնության փաթեթ տրամադրելու հարցում Դու եկար որպես աստղ, հեռանում ես որպես լեգենդ․ «Բարսելոնան» հայտարարել է Լևանդովսկու հեռանալու մասին Ուսուցիչների գործն ուզում են կոծկե՞լ. Հանրայինը արդարացնում է ՔՊ քարոզարշավին մասնակցած ուսուցիչներին Թրամփից ու Պուտինից հետո՝ Վուչիչը Տղե’րք, ներեք մեզ, երբ դուք լուռ զոհվում էիք, մենք լռում էինք… Աշոտ Մինասյան Վթարային ջրանջատում Արմավիրի մարզում Ժողովուրդը ՔՊ-ին ատում է. Արմեն Աշոտյան (Տեսանյութ) ՔՊ -ի քարոզարշավի ժամանակ քաղաքացիները վանկարկում են․ «Սամվե՛լ, վարչապե՛տ» Մոուրինյուն նոր կիսապաշտպան է ընտրել «Ռեալի» համար Մոսկվայում հաջորդ շաբաթ անոմալ շոգ է սպասվում ՌԴ ԱԳ նախարարը Արևմուտքին մեղադրել է Ուկրաինայում «լեզվական ցեղասպանությունը» լռության մատնելու մեջ «Ֆրանսիայից մի բավականին հետաքրքիր տեղեկություն…». Հակոբ Բադալյան Իրանի կառավարությունում ընդունել են ապրանքների գների կտրուկ բարձրացման փաստը․ Al Jazeera ՔՊ քարոզչության շպարգալկաներ. կռուտիտների ժողովածու` հարց N 1․ «Հրապարակ» Մոտ 90-120 միլիոն ռուբլի․ Պուգաչովայի՝՝ թոռանը նվիրած տան արժեքը Ե՞րբ կհրապարակվի «սնկի գործով» վճիռը Չգիտեմ ավելի լավ է համբալ լինես, թե Ալիևի տուզիկը․ Ռոբերտ Քոչարյանը՝ Փաշինյանին «Երկու օր ա՝ լեզվին են տալիս Ռուսաստանի դեմ, իրենց բոլոր մեղքերը փաթաթում են հիմա էլ ՌԴ–ի վզին». Քոչարյան Թուրքիան շարունակում է բանակցություններ վարել ԱՄՆ-ի հետ՝ F-35 կործանիչների գնման շուրջ․ Էրդողան #ՀԻՄԱ․ Ինչպես հեռացնել Նիկոլ Փաշինյանին․ կոնսենսուս –1 (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am