Պայթյուն է սպասվում. Կլանից փշրանքներ կմնան

Ադրբեջանի տնտեսության դիմադրողականությունն ամենաթույլն է Հետխորհրդային տարածքում վերջին շրջանում ծավալված ֆինանսական ճգնաժամից ամենաշատը տուժել են Ուկրաինայի և Ադրբեջանի բանկային համակարգերը, պնդում է Ռուսաստանի ֆինանսների նախկին նախարար, այժմ մոսկովյան առաջատար բանկերից մեկի` VTB 24-ի ղեկավար Միխայիլ Զադորնովը: Այդ մասին ռուսաստանցի գործիչն ասել է վրացական Financial պարբերականին տված հարցազրույցում: «Ազգային տարադրամների արժեզրկումը բնորոշ է ամբողջ հետխորհրդային տարածքին: Դրա նվազագույնը ցուցանիշը` 20 տոկոսից էլ քիչ, արձանագրվել է Հայաստանում: Վրաստանում և մի շարք այլ երկրներում ազգային արտարժույթի արժեզրկման ցուցանիշը մոտ էր 30 տոկոսին: Ռուսաստանում ռուբլին այս ժամանակահատվածում արժեզրկվեց մոտ 45 տոկոսով: Իսկ հետխորհրդային տարածքի ամենաարժեզրկված տարադրամներն են ուկրաինական գրիվնան և ադրբեջանական մանաթը», - նշում է Զադորնովը: 2015թ. փետրվարին ադրբեջանական մանաթը մեկ օրում արժեզրկվեց ավելի քան 35 տոկոսով: Դրանից 10 ամիս անց էլ` դեկտեմբերի 21-ին, մեկնարկեց ադրբեջանական ազգային տարադրամի արժեզրկման երկրորդ փուլը, երբ ընդամենը մի քանի ժամում մանաթը կորցրեց իր արժեքի 47 տոկոսը: Մանաթի արժեզրկումը շարունակվում էր նաև 2016թ. ողջ ընթացքում: ՌԴ ֆինանսների նախկին նախարարի կարծիքով, սակայն, ադրբեջանական տարադրամի արժեզրկումը կարող է շարունակվել նաև առաջիկա ամիսներին: «Ադրբեջանի տնտեսության դիմադրողականությունը, ցավոք սրտի, ամենաթույլն է, քանի որ այն կախվածության մեջ է արդյունաբերության միայն մեկ ճյուղից` նավթի արդյունահանումից: Մանաթի արժեզրկման երեք փուլերը տնտեսվարող սուբյեկտների շրջանում հետագա արժեզրկման մտավախություն են ստեղծել, և վատ է, որ այդ գործընթացը այս պահին էլ դեռ ավարտված չէ», - նշում է VTB 24 բանկի նախագահը` չշրջանցելով նաև իր ղեկավարած կառույցի առջև Հայաստանում ծառացած խնդիրները: Ըստ Զադորնովի՝ տնտեսական կացության բարելավումը բնորոշ է ողջ հետխորհրդային տարածքի համար` բացառությամբ Ադրբեջանի: «Ռուսաստանում, Բելառուսում և Ղազախստանում գործարար ակտիվության ցուցանիշն առաջիկայում ավելի բարձր կլինի, քան 2015 թվականին էր կամ նույնիսկ ընթացիկ տարում: Վրաստանը և Հայաստանը նույնպես զգալիորեն մոտեցել են [բիզնես ակտիվության ] նախաճգնաժամային մակարդակին: Ադրբեջանը միակ երկիրն է, որտեղ ներկայացված է մեր բանկային խումբը և որտեղ իրական տնտեսական աճ չի արձանագրվել», - նշում է Զադորնովը վրացական պարբերականին տված հարցազրույցում: Գազի և հոսանքի սակագների աճը կհանգեցնի կտրուկ ու համատարած գնաճի Ադրբեջանի տնտեսագիտական շրջանակներում կասկած չունեն, որ գազի և հոսանքի սակագների աճը կհանգեցնի նոր, կտրուկ և համատարած գնաճի ինչպես սննդամթերքի շուկայում, այնպես էլ ծառայությունների և տրանսպորտի ոլորտներում: Ադրբեջանի կառավարության որոշմամբ, բարձրացվել են էլեկտրաէներգիայի և գազի՝ երկրում գործող սակագները: Ընդ որում, այս տարվա ընթացքում էլեկտրաէներգիան արդեն երկրորդ անգամ է թանկանում: Ադրբեջանի սակագնային պետական հանձնաժողովը կոմունալ ծառայությունների վճարման «տարբերակված համակարգի» անցնելով՝ որոշում է կայացրել պահպանել նախկին սակագինը բնակչության այն շերտի համար, որի ներկայացուցիչների սպառման տարեկան ծավալը չի գերազանցում 1500 խորանարդ մետրը: Նոր գին է սահմանվել այն սպառողների համար, ովքեր 1500 խմ-ից ավելի են ծախսում: Արդյունաբերական խոշոր ձեռնարկությունների համար 1000 խմ գազի գինը 80 մանաթից բարձրացվել է մինչև 120 մանաթի (68 ԱՄՆ դոլար), իսկ բնակչություն չհանդիսացող կատեգորիայի մյուս սպառողների համար 1000 խմ գազի գինը 100-ից հասցվել է 200 մանաթի (մոտ 114,6 ԱՄՆ դոլար): Անցած հուլիսին արդեն մոտ 16 տոկոսով թանկացած էլեկտրաէներգիան, այս նոր որոշման համաձայն, ավելի է թանկացել․ 1 կիլովատ ժամի մեծածախ գինը բարձրացել է մոտ 25 տոկոսով: Այն սպառողների համար, որոնց սպառման ամսական ծավալը չի գերազանցում ժամում 250 կիլովատը, նախկին սակագինը պահպանվել է: Հիշեցնենք՝ այս փոփոխությունները հաջորդում են մայիսին խմելու ջրի և կոյուղու սակագների բարձրացմանը: Ադրբեջանի փորձագիտական շրջանակներում սա աննախադեպ թանկացումների սկիզբ են համարում: «Չնայած հանրային նշանակության այս որոշմանը, կառավարության և ոչ մի ներկայացուցիչ չբարեհաճեց եթերում բնակչությանը բացատրել, թե ինչ է այս ամենի ետևում թաքնված»,- «Ազատության» ադրբեջանական ծառայության հետ զրույցում նշել է ադրբեջանական «Ռեալ» ընդդիմադիր շարժման ներկայացուցիչ, տնտեսական հարցերով փորձագետ Նաթիգ Ջաֆարլին: Նրա համոզմամբ՝ ադրբեջանցի պաշտոնյաների նման վերաբերմունքը շատ պարզ բացատրություն ունի․ նրանք հաշվի չեն նստում քաղաքացիների հետ, քանի որ որևէ կերպ կախված չեն այդ քաղաքացիների կամաարտահայտությունից : Ադրբեջանցի մեկ այլ տնտեսագետ՝ Ռովշան Աղաևի գնահատմամբ, գազի և հոսանքի վերջին թանկացումն, անշուշտ, ծանր հարված կլինի բնակչությանը: «Համաշխարհային բանկի անցյալ տարվա վիճակագրության համաձայն, Ադրբեջանի բնակչության 67 տոկոսը համարվում է անապահով, իսկ այդ զանգվածի 5 տոկոսը՝ ծայրաստիճան աղքատ: Կառավարության այս որոշումը վկայում է այն մասին, որ երկրում սոցիալական քաղաքականություն չի իրականացվում»,- նշել է Աղաևը: Ադրբեջանի տնտեսագիտական շրջանակներում կասկած չունեն, որ գազի և հոսանքի սակագների աճը կհանգեցնի նոր, կտրուկ և համատարած գնաճի ինչպես սննդամթերքի շուկայում, այնպես էլ ծառայությունների և տրանսպորտի ոլորտներում: «Հոռետեսական ոգով այդ կանխատեսումները որևէ հույս չեն ներշնչում քաղաքացիների սոցիալական վիճակի բարելավման հարցում: Միևնույն ժամանակ, այդ կանխատեսումներին ծանոթ փորձագետների կարծիքով, դժվարությունները, որոնց հաջորդ տարի կբախվեն ադրբեջանցիները, սոցիալական մեծ բողոքի կհանգեցնի»,- հայտնում է «Ազատության» ադրբեջանական ծառայությունը: Լրատվամիջոցի հետ զրույցում Ekonomiks միջազգային միավորման ղեկավար Ֆիքրեթ Յուսիֆովն ասել է, թե տնտեսական ցուցանիշներն ու դրանով պայմանավորված սոցիալական ոլորտի վատթարացումը արմատական պատճառներ ունեն, և կառավարությունը քայլեր է ձեռնարկում եղած խնդիրները հաղթահարելու ուղղությամբ: «Ադրբեջանի տնտեսությունը հիմնված է նավթային գործոնի վրա, հիմնական եկամուտը, ինչպես և նախկինում, ստացվում է այդ ոլորտից: Սակայն, այդ գործոնից ձերբազատվելու հսկայական աշխատանք է տարվում: Կարծում եմ 2-3 տարի կպահանջվի, որպեսզի տնտեսական իրավիճակը կայունանա», նշել է Յուսիֆովը: Ալիևը հետևողականորեն շարունակում է դիկտատուրայի հաստատումը Ադրբեջանի տարածքում մի քանի օր է արդեն, ինչ արգելափակել են Սառը պատերազմի ժամանակ հայտնի արևմտյան երկու հայտնի` «Ամերիկայի ձայն» և «Ազատություն» ռադիոկայանների հեռարձակումները: Ալիևը երկրում հետևողականորեն շարունակում է դիկտատուրա հաստատելու ուղղությամբ քայլերը: Այս երկրում արդեն առաջարկում են քրեորեն պատժել նախագահին համացանցում «վիրավորողներին»: Ադրբեջանի գլխավոր դատախազն առաջարկում է քրեական պատիժ սահմանել համացանցում երկրի նախագահին վիրավորելու կամ նսեմացնելու համար: Ըստ այդմ, Իլհամ Ալիևի հասցեին սոցիալական ցանցում անհարգալից արտահայտվողներին սպառնում է 300-ից մինչև 1000 դոլար տուգանք, ուղղիչ աշխատանքային գաղութ կամ մինչև երեք տարի ազատազրկում: Ընդ որում, առավել խիստ պատիժ է առաջարկվում այն օգտատերերի համար, որոնք հանդես են գալիս կեղծանուններով: Օրենսդրական նախագիծն արդեն մտել է խորհրդարան, պատգամավորներն էլ ոչ միայն դրական են արձագանքել, այլև առաջարկել են փոփոխություններն ընդարձակել ու քրեական պատիժ սահմանել նաև առաջին տիկնոջն ու երկրի նախկին առաջնորդներին վիրավորելու համար: Իրավապաշտպանները, մինչդեռ, վստահ են, որ Ալիևի վարչակազմը, լրատվական դաշտը վերահսկողության տակ առնելով, հիմա էլ գրաքննությունը համացանց է տեղափոխում: «Առաջարկվող փոփոխությունները հակասում են ոչ միայն երկրի մայր օրենքին, այլև եվրոպական կառույցների առջև երկրի ստանձնած պարտավորություններին», - հայտարարում է Ադրբեջանի քաղաքացիական հասարակության պլատֆորմը: Նախագիծը քննադատել է նաև ԵԱՀԿ մամուլի ազատության հարցերով հանձնակատարը: «Եթե այս փոփոխություններն ընդունվեն, դա ևս մեկ բացասական ազդակ կլինի Ադրբեջանում մամուլի և կարծիքների ազատության մասին», - հայտարարել է Դունյա Միյատովիչը՝ հիշեցնելով, որ Ալիևի վարչակազմը դեռ տարիներ առաջ խոստացել է ապաքրեականացնել զրպարտության մասին օրենքը, մինչդեռ հիմա, խոստումը կատարելու փոխարեն, նոր հոդվածներ է ավելացնում: Ադրբեջանական կաշառամեխանիզմը Ադրբեջանական հեռուստատեսությունը ծառայում է իշխանություններին և իշխող ընտանիքին. այսպիսի եզրահանգման է եկել «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայության մեկնաբանը Հեռուստատեսության համաշխարհային օրվա կապակցությամբ անցկացրած ուսումնասիրության արդյունքում: «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայությունը պարզել է, որ երեկոյան ժամը 8-12-ը ժամանակահատվածում, երբ հեռուստաէկրանի մոտ է հավաքվում ամենամեծ լսարանը, նրան առաջարկում են դիտել իշխանությունների ցանկացած գործողություն փառաբանող և քաղաքական ընդդիմությանը նվաստացնող հեռուստահաղորդումներ՝ այսպիսին է ադրբեջանական հեռուստաընկերությունների հիմնական քաղաքականությունը, գրում է հոդվածի հեղինակը՝ նշելով, որ անձամբ է ականատեսը եղել, թե ինչպես է ATV հեռուստաընկերության հաղորդավարուհին մատ թափ տվել ադրբեջանական ընդդիմության վրա, որը, ինչպես այդ լրատվամիջոցի ղեկավարությունն է պնդել, զբաղվում է ադրբեջանական պետության շահերին հակասող քաղաքականությամբ: 2016-ը հեռուստատեսային տարին Ադրբեջանի պատմության մեջ կմտնի Հարավային Կովկասում առաջին անկախ հեռուստաընկերության լուծարմամբ, գրում է հոդվածագիրը՝ հիշեցնելով, որ ANS-ը փակվեց Թուրքիայում տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձից հետո. Ալիևի վարչակազմը լրատվամիջոցին կասկածեց կրոնական գործիչ Ֆեթուլահ Գյուլենի հետ կապեր ունենալու մեջ: Ադրբեջանում գործում է 13 հեռուստաընկերություն, սակայն դրանցից և ոչ մեկը երբեք եթեր չի տրամադրում երկրի քաղաքական ընդդիմությանը: Ադրբեջանի մայրաքաղաքում զանգվածային ցնցումների օրերին, ինչպես նկատում է լրագրողը, հայրենի հեռուստաընկերությունները տեսանյութեր են ցուցադրում Եվրոպայում ցուցարարների և ոստիկանության միջև բախումների մասին: Չնայած Ադրբեջանում համաժողովրդական հանրաքվեի վերաբերյալ միջազգային առաջատար կազմակերպությունների միանշանակ բացասական վերաբերմունքին՝ տեղական հեռուստաընկերությունները ընտրությունների ընթացքը և հանրաքվեն ներկայացնում են որպես բացառապես ժողովրդավարական: Հեղինակը մատնանշում է երկրի ամենահին պետական հեռուստաընկերության: Ադրբեջանական բոլոր հեռուստաալիքները ծառայում են բացառապես քաղաքական իշխանության պահանջների բավարարմանը, եզրափակում է հոդվածի հեղինակը: Լրագրողները բանտում, օֆշորները Պանամայում, լռեցված ընդդիմություն ու պատերազմ՝ սահմանի վրա, ու այս ամենը՝ Արևմուտքի հետ բարեկամությամբ քողարկված: Սա Ադրբեջանն է. այս ամենի մասին՝ իտալական Rai-ի եթերում Միլենա Գաբանելլի 50 րոպեանոց «Էպիզոդ» հաղորդման մեջ։ Գլխավոր դերում իտալացի կաշառակեր պատգամավոր Լուկա Վոլոնտեն է և Արևելքի վերջին բռնակալ Իլհամ Ալիևը: Հայտնի հետաքննող լրագրող Պաոլո Մոնդանին ռեպորտաժում բացահայտում է, թե ինչպես է Եվրախորհրդի իտալացի պատգամավորը ալիևյան 2 միլիոն 390 հազար եվրոյի դիմաց դեմ քվեարկել Ադրբեջանում քաղբանտարկյալների մասին զեկույցին: Իտալական հեռուստատեսությունը քողազերծում է ադրբեջանական կաշառքների դիմաց Ագրամտունի և Վոլոնտեի հակահայկական գործունեությունը: Նաև փաստերով ցուցադրում է, թե իրականում ինչպիսի երկրի հետ է Իտալիան երկար տարիներ տնտեսական գործակցություն ծավալում: Ադրբեջանը էներգակիրներով և խավիարով փակում է Եվրախորհրդի բերանը, որը հռչակում է ժողովրդավարական արժեքներ և մարդու իրավունքներ: Լրագրողը նկատում է` ադրբեջանցիները հասկացել են, թե որքան փխրուն են եվրոպական կառույցները, գտել են թույլ տեղը և այստեղ էլ ծնվել է, այսպես կոչված, խավիարային դիվանագիտությունը: Հաղորդավարն առաջարկում է Բաքու-Պանամա կապը տեսնել Լեռնային Ղարաբաղի պրիզմայով: Սկանդալային պանամական փաստաթղթերում շրջանառվող 11 պետությունների ղեկավարների մեջ էր նաև Ալիևյան կլանը: Բացահայտող հրապարակումից մեկ օր առաջ Ադրբեջանի ղեկավարությունը սանձազերծեց ապրիլյան ագրեսիան: Պաոլո Մոնդինին ենթադրում է, որ դա պատահական չէր: Ալիևը փորձեց զենքի ուժով լռեցնել պանամական արձագանքը, որ իր երկրում չդժգոհեն միլիարդավոր դոլարների թալանից: Աշխարհն անտեսում է փոքր տարածքում ապրող 150.000 մարդկանց իրենց հայրենիքում խաղաղ ապրելու ցանկությունը` եզրակացնում է հաղորդավարն ու ավելացնում` ցավոք պատմությունը շարժվում է փողի ուժով: Մի՞թե ժողովրդավար Եվրոպան այսքանից հետո էլ կշարունակի խավիար ուտել: Ինչպես Լուկա Վոլոնտեն, որի գրպանը 2013-14 թվականների ընթացքում խավիարային դոլարները հոսել են բրիտանական 4 ընկերությունների միջոցով: Լուկա Վոլոնտեի գործը քննում են Միլանում: Անկախ քննության արդյունքից, Եվրոպական կազմակերպության նախասրահներում լոբբիստները շարունակում են խավիարային որսը, իսկ Ռաիի հեռուստատեսության հաղորդավարն ու հետաքննող լրագրողը Խավիարային դիվանագիտության հայրենիքում հայտարարվում են պերսոնա նոն գրատա: Կաշառք մերժողներին Ադրբեջանում չեն սիրում: Մետաքսյա Շալունց

դիտվել է 16 անգամ
Լրահոս
Վարդան Ղուկասյանի որդուն կալանավորելու հետքերով․ ՔՊ-ն կեղտոտ խաղ է սկսել (video) Զախարովան իրենց առաջիկա քայլերի մասին՝ հայ-ադրբեջանական հարաբերությունների վերաբերյալ (video) Իսկ եթե լուրջ... Սրա տեղը հոգեբուժարանն է... Բնությանն անհայտ այս կենդանին ո՞վ է... Ռուբինյա՛ն, ձեր վրա շատ չեք վերցնու՞մ․ Արծվիկ Մինասյանի կոշտ խոսքը (video) Դե լավ է...Նիկոլն իր մակարդակի ու մաստի կերպարներին է պաշտպանում ու աջակցում... Փաշինյանի հույսը մեծ մայրիկներին խաբելն է․․. Բալիում հեղեղումների զոհերի թիվը հասել է 18-ի Էդ ո՞նց եք խոսում․․․ էդ երիտասարդների շատ ընկերներ զոհվել են պատերազմի ժամանակ․ պատգամավոր (video) Կբացվի «Արցախի հերոս» Ալբերտ Հովհաննիսյանի տուն-թանգարանը Սևանին լուրջ վտանգ է սպասվում․ սրա հետևանքները պատկերացնու՞մ եք․ Արծվիկ Մինասյան (video) «Ռազբորկա»՝ Վարդան Ղուկասյանի որդու աջակիցների և իրավապահների միջև Ագնեսա Խամոյանը մանրամասներ պատմեց իր մեքենայի թալանից (video) Մոսկվայի ակնկալիքները Բաքվից և Հայաստանից «Հաջորդը կարող է լինել Թուրքիան»․ Իսրայելի պաշտոնաթող գնդապետ Ցեղասպանության զոհերի հիշատակը սակարկման ենթակա չէ․ ՀՅԴ ՀԵՄ անդամները Կառավարության շենքի դիմաց են Նորություն թոշակառուների համար Սոլովյովի դեմ մահափորձի կազմակերպման մեջ կասկածվող անձը ձերբակալվել է Տեր Արամն Աննա Հակոբյանին Հովհաննավանքում հյուրընկալել է 2024-ի մայիսին. Տեր Մուշե քահանա Թավշիստները պնդում են, որ դուք երազում էիք այն մասին, որ Արցախը հանձնվի, որ Հայաստանը վերածվի թուրքա–ադրբեջանական տանեմի "դուքյան"-անցուղու․․․ Բացահայտում. «Կանադայում թաքցված շքեղ կալվածք՝ հավանաբար ՆՓ-ին պատկանող» #ՀԻՄԱ․ Ռուսաստանը անցնելու է պլան Բ-ի․ սրանց վիճակը շատ ծանր է լինելու․ վերլուծաբան (video) Մտածում ենք` թշնամու ձեռքի գործն է. ինչպե՞ս նռնակը հայտնվեց Շատջրեքի դաշտում ու խլեց երիտասարդի կյանքը #ՈՒՂԻՂ․ Ո՛չ ուրացմանը․ ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական միության բողոքի ակցիան (video) Ինչ է ասել Քըլըչը Հայաստան այցից առաջ ՔՊԿ էլիտայի նորացված ռեյտինգը՝ ըստ նիկոլիզմի շկալայի
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Սեպտեմբերի 12-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գևորգ Ստեփանյանը Սեպտեմբերի 12-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է փաստաբան Արա Զաքարյանը Սեպտեմբերի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է պատգամավոր Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 12-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է թուրքագետ Գառնիկ Դավթյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am