«Բատկայի» և «չոջուխի» թունդ «սիրո» հետևանքները

Մեկօրյա պաշտոնական այցով Բաքու ժամանեց Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն: Հանդիպման օրակարգում էին առևտրատնտեսական կապերի, ներդրումների, գյուղատնտեսության, ինչպես նաև սպորտի բնագավառներում համագործակցության թեմաները: Ճիշտ մեկ տարի առաջ Իլհամ Ալիևն է այցելել Մինսկ: Բաքվում Բելառուսի ղեկավարը քննարկում էր ադրբեջանական նավթի մատակարարման հարցը, երկու երկրների ռազմաարդյունաբերական համալիրների համագործակցության հեռանկարը: Բացի այդ, Բելառուսը ցանկանում է Ադրբեջանից վարկ ստանալ: Հայտնի է, որ       Բելառուսում ի հայտ են եկել ֆինանսական խնդիրներ: Մինսկը Եվրահանձնաժողովին դիմել է կես միլիարդ դոլարի վարկ տրամադրելու խնդրանքով, այս տարվա դեկտեմբերին կամ 2017-ի հունվարին էլ Արժույթի միջազգային հիմնադրամի տնօրենների խորհուրդը պետք է որոշի Բելառուսին վարկ տրամադրելու հարցը: Լուկաշենկոյի ադրբեջանական այցը պետք է դիտարկել մեկ այլ կտրվածքով` ադրբեջանա-բելառուսական ռազմատեխնիկական համագործակցությունը և Մինսկի դիրքորոշումը ՀԱՊԿ-ի գործունեության ու, մասնավորապես, կառույցի նոր գլխավոր քարտուղարի խնդրում, քանի որ, ըստ նախնական պայմանավորվածության, այդ պաշտոնը հերթագայության կարգով պետք է ստանձներ Հայաստանի ներկայացուցիչը: Բացի այդ` Բաքու կատարելիք այցի նախօրեին Լուկաշենկոն ադրբեջանական «Թրենդ» գործակալությանը տված հարցազրույցում արծարծեց ղարաբաղյան խնդիրը. «Անկեղծ ասեմ, ինչպես բելառուսցիներն անտարբեր չեն Դոնբասում տեղի ունեցող իրադարձությունների նկատմամբ, այնպես էլ մեր սիրտը Ղարաբաղի համար է ցավում, չէ՞ որ մենք՝ ուկրաինացիները, ռուսները, բելառուսցիները, հայերն ու ադրբեջանցիները, ինչպեսև շատ ուրիշ ժողովուրդների ներկայացուցիչներ, դուրս ենք եկել մի մեծ երկրից, բարեկամների մեծ ընտանիքից, որը անունը Խորհրդային Միություն է: Ուստի, մենք ջանք չենք խնայի խաղաղություն հաստատելու, բնականոն կյանքը, մարդկանց անդորրը վերականգնելու համար՝ որտեղ էլ որ լինի»,- ասել է Բելառուսի նախագահը: Այսպիսով, Լուկաշենկոն Բաքվում վստահեցրել է՝ Ադրբեջանը Բելառուսին կարող է համարել իր ամենամտերիմ բարեկամը։ «Դուք կարող եք մեզ վրա՝ ինչպես ձեր ամենամտերիմ ընկերների, հույս դնել։ Եթե մենք կարողանանք ինչ-որ բանով օգտակար լինել Ադրբեջանին, ապա դա անպայման կանենք։ Մեր հնարավորությունները լավ գիտեք, դուք Բելառուսի մեծ բարեկամն եք», - Ալիևի հետ հանդիպմանը հայտարարել է Բելառուսի նախագահը և հավելել. - «Մենք փակ թեմաներ չունենք, համագործակցում ենք բոլոր ուղղություններով և շարունակելու ենք նույն կերպ։ Մենք մեր համագործակցությամբ որևէ մեկին չենք վնասում, մենք բաց ենք և կշարունակենք լինել բաց, մեր իրականության ամենաարդիական հարցերը քննարկելիս էլ հրապարակային ենք»։ Ալիև-Լուկաշենկո բանակցություններում չի շրջանցվել նաև ղարաբաղյան հակամարտության հարցը։ «Բելառուսն ու Ադրբեջանը հանդես են գալիս ղարաբաղյան հակամարտության՝ միջազգային իրավունքի նորմերին համապատասխան կարգավորման օգտին՝ տարածքային ամբողջականության, ինքնիշխանության և պետությունների սահմանների անքակտելիության սկզբունքների հիման վրա», - ասվում է երկու երկրների ղեկավարների համատեղ հայտարարությունում: Նրանք հայտարարության տեքստում հատուկ ընդգծում են, որ ղարաբաղյան հիմնախնդրի լուծման ընթացքում անհրաժեշտ է հաշվի առնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերն ու ԵԱՀԿ որոշումները: «Մեր հարաբերությունները ռազմավարական գործընկերության մակարդակում են: Քիչ թվով պետություններ կան, որոնց հետ մենք նման հարաբերություններ ունենք: Մեր տեսակետները գործնականում համընկնում են գրեթե բոլոր ասպարեզներում: Մենք բարեկամանական հարաբերություններ ունենք և դա չենք էլ թաքցնում: Միջազգային օրակարգի առումով ևս տարաձայնություններ չկան: Մենք արդյունավետորեն համագործակցում ենք միջազգային բոլոր կազմակերպություններում`աջակցելով միմյանց: Որտեղ Ադրբեջանը ներկայացված չէ, կա Բելառուսը, որտեղ Բելառուսը չկա և ներկայացված է Ադրբեջանը, մենք միմյանց մշտապես աջակցում ենք և պաշտպանում»,- Բաքվում ասել է Լուկաշենկոն: Հաճոյախոսությունների առումով Իլհամ Ալիևը Լուկաշենկոյից հետ չի մնացել`անգամ իր բելառուս գործընկերոջ խոսքն ընդհատելու գնով: «Ես հազվադեպ եմ խախտում արարողակարգը, բայց սա այն դեպքն է, երբ դա անհրաժեշտ է անել: Նախևառաջ, ես ցանկանում եմ ադրբեջանցի ժողովրդի անունից երախտագիտություն հայտնել այն խոսքերի համար, որ մեր ժողովրդի հասցեին հնչեցրեց Բելառուսի նախագահը: Միշտ էլ հաճելի է դա լսել բարեկամի շուրթերից, հատկապես՝ եթե այդ հայտարարություններն անկեղծ բնույթ ունեն: Կրկնակի հաճույք է նման հայտարարություններ լսել մի մարդուց, ով կարողացել է կառուցել ժամանակակից, դինամիկ զարգացող, ինքնաբավ և արդյունավետ մի պետություն, որին շատերը կարող է և պետք է նախանձեն»,- նշել է Ադրբեջանի նախագահը: Ահա, Բատկային էլ գրավեց ադրբեջանական նավթի բույրը: Նավթի մատակարարումները Մինսկի համար կենսական նշանակություն ունեն, քանի որ հնարավորություն կտան ապահովել երկրում առկա երեք նավթամշակման գործարանների անխափան աշխատանքը: Ռուսաստանից մատակարարվող նավթի ծավալների նվազեցման ֆոնին այդ գործարանները հայտնվել են հարկադիր պարապուրդի իրական վտանգի առջև: Լուկաշնեկոյի` Բաքու կատարած այցի ամենավառ դրվագներից մեկն էլ, իհարկե, նրա պատվին կազմակերպված ընդունելությունն էր, որի ընթացքում Իլհամ Ալիևն իր բելառուս գործընկերոջն է շնորհել իր հոր` Հեյդար Ալիևի անունը կրող շքանշանը: Բատկան ադրբեջանական շքանշանի արժանանալու փաստից ակնհայտորեն հուզվել է: Նա անգամ համբուրել է Հեյդար Ալիևի` շքանշանի վրա պատկերված կիսադեմն` ասելով. «Իլհամ Հեյդարովիչ, ես երախտապարտ եմ քեզ մեր ընկերության համար: Ես այն շատ բարձր եմ գնահատում, այս մեդալի համար էլ վարձահատույց կլինեմ»: Մի խոսքով, դաշնակիցներ ունենք, աշխարհը չունի... ԵԱՏՄ-ում, ԱՊՀ-ում Հայաստանի դաշնակից Բելառուսն, այսպիսով, հուզիչ հարաբերությունների ու համագործակցության հիմքեր է գցում Ալիևի հետ: Եվ ամենակարևորն այն է, որ Հայաստանի դաշնակից Բելառուսի տնտեսական, էներգետիկ «փորացավերը» կապվում են Լեռնային Ղարաբաղի խնդրի հետ: Ինչպես համոզվում ենք արդեն որերորդ անգամ Հայաստանը տնտեսական և քաղաքական այնպիսի կառույցների մեջ է գտնվում, որտեղ շուրջբոլորը ականներ են և ամեն վայրկյան դրանք կարող են պայթել` հենց Ղարաբաղի հարցում: Թամար Բագրատունի

դիտվել է 104 անգամ
Լրահոս
Ֆրանսիան պատրաստ է Լիբանանին աջակցելու նպատակով համաժողով կազմակերպել. Էմանուել Մակրոն Ի հիշատակ Հայոց Ցեղասպանության սրբացված անմեղ նահատակների՝ կմատուցվի պատարագ Իրանի խորհրդարանի խոսնակը հրաժարական է տվել Անօրինական միգրացիա՝ 42 հզր դոլարի դիմաց Զեղծարարները զանգում են ԶՊՄԿ աշխատակիցներին՝ փորձելով ներքաշել ֆինանսական անօրինական գործարքների մեջ Կանխատեսվում են քամու ուժգնացում և ինտենսիվ տեղումներ. դիտվել է ջրի ելքերի փոփոխական ռեժիմ Սա մեր քաղաքական մշակույթում գրեթե չտեսնված որակ է․ Միքայել Մինասյան ԱՄՆ-ն Իրանից նավթ տեղափոխող նավ է կալանել Դա կարող է մեկնաբանել ցանկացած բժիշկ․Մուսինյան Ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ մարմինը դուրս բերելու համար օգտագործվել է հատուկ տեխնիկա Զախարովան հեգնել է S-400-ի շուրջ ճգնաժամը կարող է լուծվել առաջիկա ամիսներին․ Թուրքիայում ԱՄՆ դեսպան Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակն է ոգեկոչվել Հալեպի ազգային միացյալ վարժարանում Փաշինյանի հրահանգով աշխատանքից հեռացրել են լեգենդար Կանդազի որդուն․ Նաիրի Հոխիկյան Արագածոտնի մարզում «Volkswagen Vento»-ն բախվել է քարերին և հայտնվել ջրատարում․ կա 5 վիրավոր ԿԸՀ-ն ներկայացրել է ընտրություններին առաջադրման հայտ է ներկայացրած 19 քաղաքական ուժերին ՀՀ իշխանությունների համար կանխատեսելի սցենար էր, որը ճանապարհ էր բացելու Նիկոլ–Ալիև երազանքի համար ԿԸՀ-ն ԱԺ ընտրություններին առաջադրման հայտ է ստացել 19 քաղաքական ուժից ՀՀ-ին պետք են արդար ընտրություններ, ինչին այսօր խանգարում է հենց Փաշինյանի իշխանությունը. Ամստերդամ Պահարանից գողացել ոսկյա զարդեր․ բացահայտում Բա դու ի՞նչ էիր լսում խցում․․․ գնա Գյումրի ու լսիր՝ ինչ է արել Վարդան Ղուկասյանը (video) Պարտքը 15 մլրդ է դառնում իր ՔՊ-ականներին հաճոյանալու, իր կառավարությունը պահելու համար․ Հարցում (video) Սեյրան Օհանյանի կարևոր խոսքը՝ անհետ կորածների ծնողներին (video) Տղե՛րք, էդ մանդատը ոչ մեկին պետք չի գա, եթե․․․ Արծվիկ Մինասյանի ակնարկը (video) Հարձակում սպասե՞նք․ ես ձեզ ասեմ՝ ինչպես է այսօր Փաշինյանը պահում տիրադավներին․․․ տեր Վրթանես (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am