«Աերոֆլոտ»-ը 42 չվերթ է չեղարկել
Ռուսական «Աերոֆլոտ» ավիաընկերությունը «Շերեմետևո» օդանավակայանում դեկտեմբերի 3-ին և 4-ին չեղյալ է հայտարարել 42 չվերթ: Росбалт- հաղորդմամբ՝ պատճառն անբարենպաստ եղանակային պայմաններն են: Այսպիսով՝ դեկտեմբերի 3-ին կչեղարկվեն Չելյաբինսկ, Ուֆա, Միներալնիե Վոդի, Ռոստով, Ստավրոպոլ, Եկատերինբուրգ, Կալինինգրադ, Վոլգոգրադ, Վորոնեժ, Հելսինկի, Նիժնի Նովգորոդ, Ֆրանկֆուրտ, Հռոմ, Մյունխեն, Բեռլին, Վենետիկ, Բոլոնիա, Սուրգուտ, Տոմսկ չվերթերը և հետադարձ չվերթերը: Դեկտեմբերի 4-ին կչեղարկվեն Ֆրանկֆուրտ, Հռոմ, Մյունխեն, Բեռլին, Վենետիկ, Կոպենհագեն, Բոլոնիա, Սուրգուտ, Տոմսկ և Ռոստով չվերթերը:
