ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց, որ փորձելու են պետական քննությունների համակարգից ձերբազատվել, քանի որ անհրաժեշտ է պետական քննությունների ձևաչափը փոխել, և նախարարությունն ամեն ինչ անելու է, որ կոռուպցիոն ռիսկեր պարունակող պետական քննությունները ՀՀ-ում վերանան:ԿԳՆ-ն մշակել է «Բարձրագույն կրթության մասին» օրենքի նախագիծ և Լևոն Մկրտչյանը ներկայացրեց օրենքով նախատեսված կարեւոր փոփոխություններ բուհական համակարգում:
Ըստ նրա` պետությունն իր վրա պատասխանատվություն է վերցնում, պետական քննական հանձնաժողով է ձևավորվում, որի որակը դժվար է երաշխավորել, և, փաստորեն, շատ լուրջ կոռուպցիոն ռիսկեր կան այստեղ:
Ինչպես հայտարարեց՝ բուհերը պետք է լինեն ապաքաղաքականացված: Այդ իսկ պատճառով «Բարձրագույն կրթության մասին» օրենքում ամրագրվել է՝ բարձրաստիճան պաշտոնյաներն իրավունք չունի լինել բուհերի կառավարման խորհրդի անդամ: Այդ կերպ, ըստ նախարարի, բուհը կազատվի քաղաքական այս կամ այն ուժի ղեկավարումից: «Կուսակցականացումը շատ լավ բան է, քանի որ երբ տվյալ երկիրը քաղաքական մշակույթ չունի, դատապարտված է: Մարդու անհատական իրավունքն է ունենալ կուսակցական պատկանելություն,եւ նա իր քաղաքական ակտիվությունն այդպես պետք է դրսեւորի:Սակայն կառավարման խորհրդի մեջ պետք է չլինեն ոչ թե կուսակցականներ, այլ կուսակցական պաշտոն եւ պետական բարձր պաշտոն զբաղեցնող մարդիկ, որպեսզի բուհը կարողանա ազատ իր քաղաքականությունն իրականացնել: Բայց դա չի նշանակում, որ համալսարանական հանրույթը պետք է ապակուսակցական լինի, քանի որ դա կնշանակի տվյալ երկրում քաղաքական մշակույթի ոչնչացում»:
Նախարարի խոսքով՝ քանի որ բուհն ամբողջությամբ կախված է վարձավճարից, շահագրգռված չի լինում առաջադիմության պատճառով որևէ երեխայի հեռացնել բուհից: «Նույնիսկ 4-5 անգամ անբավարար ստացած ուսանողին նորից հնարավորություն է տրվում քննության մտնել: Ինձ համար մեկ այլ կարևոր սկզբունք կա` պետք է հասնենք նրան, որ ՀՀ-ում քննությունների վերահանձնումներն արգելվեն, ինչպես եվրոպական լավագույն բուհերում: Այսինքն` վերահանձնման գործընթաց աշխարհում այլևս չկա. ուսանողը բաց թողեց քննությունը, պետք է մյուս տարի գա»,- ասաց նա:
Սոնա Դավթյան
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը