Ավտոբուսն ընկել է լիճը. կան տասնյակ զոհեր
Չինաստանում Հուբեյ նահանգի Էչժոու շրջանում 20 ուղևորներով ավտոբուսն ընկել է լիճը, ինչի հետևանքով 18 մարդ զոհվել է։ Դեպքի հետևանքով ևս 2 մարդ ստացել է վնասվածքներ ու հոսպիտալացվել է, հայտնում են չինական լրատվամիջոցները։ Ոստիկանությունը սկսել է դեպքի հետաքննությունը, դեպքի վայրում աշխատում են փրկարարական ծառայությունները։
