«Ֆլեշ» բենզալցակայանի մոտ բախվել են Mercedes-ն ու BMW X4-ը. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ դեկտեմբերի 1-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23։00-ի սահմաններում Սեբաստիա փողոցում՝ «Ֆլեշ» բենզալցակայանի դիմաց, բախվել են Երևան քաղաքի Բատիկյան փողոցի բնակիչ, 22-ամյա Արտյոմ Կիրակոսյանի վարած Mercedes մակնիշի 35 AT 587 համարանիշի և Էջմիածին քաղաքի Վազգեն Առաջինի փողոցի բնակիչ, 27-ամյա Անի Նիկողոսյանի վարած BMW X4 մակնիշի 07 CD 777 համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Mercedes-ի ուղևոր՝ Երևան քաղաքի Բատիկյան փողոցի բնակիչ, 24-ամյա Ատոմ Կիրակոսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության թիվ 5 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։ Ժամանել են նաև ՀՀ ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը՝ փրկարար ծառայության լեյտենանտ Արթուր Վելյանի գլխավորությամբ։ Օպերատիվորեն է գործել նաև Երևանի 1-03 շտապօգնության ծառայությունը։ Ֆոտոլրագրողը հայտնում է՝ բախման հետևանքով ավտոմեքենաներից մեկն էլ հարվածել է «Սանիտեկ» ՍՊԸ-ին պատկանող աղբամանին։ Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները։ Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատռու հերթապահ Միքայել Աղաբեկյանը տեղեկությունը փոխանցել է ՃՈ Ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հետաքննիչ Դավիթ Խանաղյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում և հետաքննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք։ Իսկ մինչ այդ փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոնները։ Ավտոմեքենաները տանելուց հետո «Սանիտեկ» ընկերության աշխատակիցները հատուկ լուծույթով կատարել են ճանապարհի լվացման աշխատանքներ։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորը Mercedes-ի վարորդի եղբայրն է, ում կյանքին ու առողջությանը վտանգ չի սպառնում։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի

դիտվել է 17 անգամ
Լրահոս
Բարխուդարլի, Խեյրիմլի․․․ Փաշինյանն ադրբեջաններեն տեղանուններ հնչեցնելով թվարկել է հաջորդիվ հանձնվելիք տարածքները Իրանը հայտարարել է Հորմուզի նեղուցով անցնելու տուրքերի կարգը շուտով հրապարակելու մասին Զելենսկին և Մակրոնը քննարկել են ՀՕՊ ոլորտում համագործակցությունը ԵՊՀ գիտխորհուրդը վերածվել է որոշումները դակողի, լուռ հետևում է, թե ինչպես է ԵՊՀ-ն կորցնում իր դեմքը Ռուսաստանը պետք է շահագրգռված լինի երկխոսություն սկսել․ Ստուբ ԱՄՆ Կոնգրեսում կասկածում են Ուկրաինային նոր ֆինանսական օգնության փաթեթ տրամադրելու հարցում Դու եկար որպես աստղ, հեռանում ես որպես լեգենդ․ «Բարսելոնան» հայտարարել է Լևանդովսկու հեռանալու մասին Ուսուցիչների գործն ուզում են կոծկե՞լ. Հանրայինը արդարացնում է ՔՊ քարոզարշավին մասնակցած ուսուցիչներին Թրամփից ու Պուտինից հետո՝ Վուչիչը Տղե’րք, ներեք մեզ, երբ դուք լուռ զոհվում էիք, մենք լռում էինք… Աշոտ Մինասյան Վթարային ջրանջատում Արմավիրի մարզում Ժողովուրդը ՔՊ-ին ատում է. Արմեն Աշոտյան (Տեսանյութ) ՔՊ -ի քարոզարշավի ժամանակ քաղաքացիները վանկարկում են․ «Սամվե՛լ, վարչապե՛տ» Մոուրինյուն նոր կիսապաշտպան է ընտրել «Ռեալի» համար Մոսկվայում հաջորդ շաբաթ անոմալ շոգ է սպասվում ՌԴ ԱԳ նախարարը Արևմուտքին մեղադրել է Ուկրաինայում «լեզվական ցեղասպանությունը» լռության մատնելու մեջ «Ֆրանսիայից մի բավականին հետաքրքիր տեղեկություն…». Հակոբ Բադալյան Իրանի կառավարությունում ընդունել են ապրանքների գների կտրուկ բարձրացման փաստը․ Al Jazeera ՔՊ քարոզչության շպարգալկաներ. կռուտիտների ժողովածու` հարց N 1․ «Հրապարակ» Մոտ 90-120 միլիոն ռուբլի․ Պուգաչովայի՝՝ թոռանը նվիրած տան արժեքը Ե՞րբ կհրապարակվի «սնկի գործով» վճիռը Չգիտեմ ավելի լավ է համբալ լինես, թե Ալիևի տուզիկը․ Ռոբերտ Քոչարյանը՝ Փաշինյանին «Երկու օր ա՝ լեզվին են տալիս Ռուսաստանի դեմ, իրենց բոլոր մեղքերը փաթաթում են հիմա էլ ՌԴ–ի վզին». Քոչարյան Թուրքիան շարունակում է բանակցություններ վարել ԱՄՆ-ի հետ՝ F-35 կործանիչների գնման շուրջ․ Էրդողան #ՀԻՄԱ․ Ինչպես հեռացնել Նիկոլ Փաշինյանին․ կոնսենսուս –1 (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am