Bloomberg-ը հայտնում է ,որ ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը ԱՄՆ ծովային հետեւակի կորպուսի պահեստի գեներալ Ջեյմս Մատիսին կառաջադրի պաշտպանության նախարարի պաշտոնում: Մատիսը կդառնա Պենտագոնի 26-րդ ղեկավարը:
Թրամփը Մատիսին անվանել է «մեծագույն գեներալներից մեկը» եւ նրան դիմել «Կատաղի շուն» մականունով: Այս մասին պաշտոնապես կհայտարարվի երկուշաբթի՝ դեկտեմբերի 5-ին:
66-ամյա Մատիսը պահեստում է 2013 թվականից: ԱՄՆ նախագահ բարաք Օբամայի օրոք Մատիսը որոշ ժամանակ ղեկավարել է Իրաքում եւ Աֆղանստանում գործողությունների պատասխանատու Զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը: Նա ծովային հետեւակում ծառայել է 41 տարի: Ամերիկյան լրատվամիջոցները նրան համարում են Իրանի հարցում ավելի կոշտ դիրքորոշման կողմնակից:
Ըստ դաշնային օրենքի՝ Պենտագոնի ղեկավարը նշանակումից առաջ 7 տարի չպետք է լինի գործող ծառայության մեջ:
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը