Ամենահարուստ և ամենաաղքատ մարզպետները. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Հայաստանը բավական կոլորիտային, միմյանցից էապես տարբերվող մարզեր ունի: Բայց պարզվում է, որ մարզերի ղեկավարները նույնպես ունեն իրենց յուրահատկությունները և տարբերվող գծերը՝ մեկը միլիարդատեր է, մյուսը՝ «հետ գցած» փող չունի, երրորդը՝ սեփական տրանսպորտային միջոց չունի, մյուսը երկուսն ունի, որից մեկն էլ` մոտոցիկլետ: Չորրորդն էլ՝ թանկարժեք ժամացույցների և նկարների սիրահար է: «Փաստը» փորձեց պարզել, թե Հայաստանի մարզպետներից ո՞վ է ամենից հարուստը, ո՞վ համեստ միջոցների տեր և ո՞վ իր տանը թանկարժեք գույք ունի, ինչը կարող է հետաքրքիր լինել հանրությանը: Այս ամենը` ըստ օրինական գրանցված հայտարարագրերի: Այսպես, առաջին հորիզոնականն է զբաղեցնում ամենից հարուստ, ավելին՝ միլիարդատեր Կարապետ Գուլոյանը, ով նախորդ տարվա ապրիլին նշանակվեց Կոտայքի մարզպետ: Նրա դրամական միջոցները պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ կազմել են 1 միլիարդ 344 միլիոն 950 հազար դրամ: Գուլոյանը մեկ առանձնատուն, մեկ բնակարան և 700 հազար դոլար արժողությամբ փոխառություններ ունի: Հայաստանյան մարզպետներից թանկարժեք գույք ունի Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը, ով հայտարարագրել է բնակարան, հողամաս, «LEXUS ES 250» մակնիշի ավտոմեքենա և «HARLEY–DAVIDSON Night Rod Special» մակնիշի մոտոցիկլ: Նրա փոխառությունները կազմում են 50 հազար ԱՄՆ դոլար և 147 միլիոն 406 հազար դրամ: Վերջինս 8 միլիոն դրամը գերազանցող 4 հատ ժամացույց, մեկ ջրանկար, յուղանկար, նկար և սրբապատկեր ունի: Իսկ նրա դրամական միջոցներն էլ կազմում են 195 հազար դոլար, 35 միլիոն դրամ և 120 հազար եվրո: Իրենց ունեցած զգալի չափի դրամական միջոցներով առանձնանում են նաև Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը, Արագածոտնի մարզպետ Գաբրիել Գյոզալյանն ու Արարատի մարզպետ Գառնիկ Աբրահամյանը: Աշոտ Ղահրամանյանը փետրվար ամսվա դրությամբ ունի 18 միլիոն 340 հազար դրամ գումար: 2016 թ. մարտին Արագածոտնի մարզպետ նշանակված Գաբրիել Գյոզալյանն ունի նոր կառուցված մեկ շինություն, իսկ նրա դրամական միջոցները պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ կազմել են 5 միլիոն դրամ, 35 հազար ԱՄՆ դոլար և 3 հազար եվրո: Արարատի մարզպետ Գառնիկ Աբրահամյանի գույքի և եկամուտների հայտարարագրից էլ տեսնում ենք, որ նա «FORD COURRIER VAN 1.3» մակնիշի բեռնատար ավտոմեքենայի սեփականատեր է և 10 միլիոն 400 հազար դրամ, 35 հազար ԱՄՆ դոլար և 15 հազար եվրո դրամական միջոցներ ունի: Թվարկված մարզպետների կողքին առանձնանում է Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը, ով բավական համեստ միջոցներ ունի: Նա հայտարարագրել է միայն 175 հազար դրամի չափով փոխառություններ և 2 միլիոն 307 հազար դրամ գումար: Սրա հետ միասին կան և այնպիսիք, ովքեր իրենց վերջին հայտարարագիրը ներկայացնելու օրվա դրությամբ դրամական միջոցներ ընդհանրապես չեն ունեցել: Դրանց թվում են Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանն ու Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը»: Ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում։ 

դիտվել է 16 անգամ
Լրահոս
Բարխուդարլի, Խեյրիմլի․․․ Փաշինյանն ադրբեջաններեն տեղանուններ հնչեցնելով թվարկել է հաջորդիվ հանձնվելիք տարածքները Իրանը հայտարարել է Հորմուզի նեղուցով անցնելու տուրքերի կարգը շուտով հրապարակելու մասին Զելենսկին և Մակրոնը քննարկել են ՀՕՊ ոլորտում համագործակցությունը ԵՊՀ գիտխորհուրդը վերածվել է որոշումները դակողի, լուռ հետևում է, թե ինչպես է ԵՊՀ-ն կորցնում իր դեմքը Ռուսաստանը պետք է շահագրգռված լինի երկխոսություն սկսել․ Ստուբ ԱՄՆ Կոնգրեսում կասկածում են Ուկրաինային նոր ֆինանսական օգնության փաթեթ տրամադրելու հարցում Դու եկար որպես աստղ, հեռանում ես որպես լեգենդ․ «Բարսելոնան» հայտարարել է Լևանդովսկու հեռանալու մասին Ուսուցիչների գործն ուզում են կոծկե՞լ. Հանրայինը արդարացնում է ՔՊ քարոզարշավին մասնակցած ուսուցիչներին Թրամփից ու Պուտինից հետո՝ Վուչիչը Տղե’րք, ներեք մեզ, երբ դուք լուռ զոհվում էիք, մենք լռում էինք… Աշոտ Մինասյան Վթարային ջրանջատում Արմավիրի մարզում Ժողովուրդը ՔՊ-ին ատում է. Արմեն Աշոտյան (Տեսանյութ) ՔՊ -ի քարոզարշավի ժամանակ քաղաքացիները վանկարկում են․ «Սամվե՛լ, վարչապե՛տ» Մոուրինյուն նոր կիսապաշտպան է ընտրել «Ռեալի» համար Մոսկվայում հաջորդ շաբաթ անոմալ շոգ է սպասվում ՌԴ ԱԳ նախարարը Արևմուտքին մեղադրել է Ուկրաինայում «լեզվական ցեղասպանությունը» լռության մատնելու մեջ «Ֆրանսիայից մի բավականին հետաքրքիր տեղեկություն…». Հակոբ Բադալյան Իրանի կառավարությունում ընդունել են ապրանքների գների կտրուկ բարձրացման փաստը․ Al Jazeera ՔՊ քարոզչության շպարգալկաներ. կռուտիտների ժողովածու` հարց N 1․ «Հրապարակ» Մոտ 90-120 միլիոն ռուբլի․ Պուգաչովայի՝՝ թոռանը նվիրած տան արժեքը Ե՞րբ կհրապարակվի «սնկի գործով» վճիռը Չգիտեմ ավելի լավ է համբալ լինես, թե Ալիևի տուզիկը․ Ռոբերտ Քոչարյանը՝ Փաշինյանին «Երկու օր ա՝ լեզվին են տալիս Ռուսաստանի դեմ, իրենց բոլոր մեղքերը փաթաթում են հիմա էլ ՌԴ–ի վզին». Քոչարյան Թուրքիան շարունակում է բանակցություններ վարել ԱՄՆ-ի հետ՝ F-35 կործանիչների գնման շուրջ․ Էրդողան #ՀԻՄԱ․ Ինչպես հեռացնել Նիկոլ Փաշինյանին․ կոնսենսուս –1 (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am