«Հայաստանի Հանրապետության կառավարության և Ասիական զարգացման բանկի միջև 2015 թվականի հոկտեմբերի 13-ին ստորագրած քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագիր երկուսի վերաբերյալ» վարկային համաձայնագրի քննարկման ժամանակ իր արտահերթ ելույթում Շարմազանովն ասաց, թե ընդդիմադիր գործիչները դուրս են հանում հարցի քննարկումը սահմանագծից:
«Որևէ մեկը էության մասին չի խոսում, խոսում են, թե վարկ վերցնելը վատ բան է, հետո ասում են, թե սա վնասում է մարզերի համաչափ զարգացմանը, որ իրենք իբր թե մարզերի իրավունքների պաշտպան են ու մարզերում որ վիճակը վատ է, մայրաքաղաքն է մեղավոր:Բաժանումներ չանել՝ ալավերդցի, երևանցի, գյումրեցի Ես Ալավերդուց եմ, բայց այո, Հայաստանի աչքի լույսը մայրաքաղաք Երևանն է: Մեր բոլորիս աչքի լույսն է Երևանը, ու չի կարելի հակադրել Երևանի ծրագրերը մարզային ծրագրերի հետ»,- նշեց ԱԺ փոխնախագահը:
Երևանը սպասարկում է բոլորին, մարզից եկած ուսանողներին, զբոսաշրջիկներին և այլոց, ապա վտանգավոր համարեց գավառական մտածելակերպը, երբ հակադրվում է մայրաքաղաքի շահը մարզային շահերի հետ,-ասաց նա:
«Ի՞նչ կապ ունի՝ հորդ ես շատ սիրում, թե մորդ: Էս մանկական պրիմիտիվ բանի հետևից ենք ընկե՞լ… Գուցե բավարար չեն մարզային ծրագրերը, եկեք դրանից խոսենք, բայց չհակադրենք: Այնպես չէ, որ մարզերում որևէ ծրագիր չի արվել»,- նշեց Էդուարդ Շարմազանովը:
Հունիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը
Հունիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը
Հունիսի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հունիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հունիսի 5-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Հունիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հունիսի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀԱԿ անդամ Լևոն Զուրաբյանը
Հունիսի 5-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը
Հունիսի 5-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը
Հունիսի 4-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը