ՀՀԿ Գործադիր մարմնի նիստից հետո լրագրողների հետ զրույցում ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովն ասաց,որ Հանրապետական կուսակցության նախագահի առաջին տեղակալի ամենահավանական թեկնածուն վարչապետ Կարեն Կարապետյանն է։
« ՀՀԿ ԳՄ նիստն առաջինն է եղել նոր կազմով, նիստի ընթացքում անդամները ներկայացրել են իրենց գնահատականները համագումարի եւ հետհամագումարյան զարգացումների վերաբերյալ։ Մեր տպավորությամբ համագումարը եւս մեկ անգամ ցույց տվեց, որ քաղաքական օրակարգի թիվ մեկ դերակատարը Հանրապետական կուսակցությունն է։ ՀՀԿ-ն բոլոր խնդիրներով եւ թերություններով հանդերձ ունի այն ներուժը, որը հանրային կյանքի բոլոր ոլորտներում մտցնի որակական փոփոխություններ»,- ասել է Շարմազանովը՝ արձանագրելով, որ քիչ թե շատ ծրագրային գնահատական, գաղափարական քննադատություն մինչեւ օրս հրապարակ նետված չէ. «ՀՀԿ-ն մնում է այս պահին այն ուժը, որը ՀՀ-ում ձեւավորում է քաղաքական օրակարգը:Մինչեւ դեկտեմբերի 20-ը կգումարվի խորհրդի նիստ, որն էլ կընտրի կուսակցության նախագահի առաջին տեղակալին, տեղակալներին, հանձնաժողովների նախագահներին։ Այս պահին առաջին տեղակալի ամենահավանական թեկնածուն վարչապետ Կարեն Կարապետյանն է»,- տեղեկացրեց Շարմազանովը։
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը